Բավ է պառակտվել
01-10-2016 07:38

Հայաստանում սկսել են ավելի շատ արտադրել կոնյակ, գինի և շամպայն

2016 թ.–ի հունվար–օգոստոսին Հայաստանում գրանցվել է կոնյակի, գինու, շամպայնի և վիսկիի արտադրության ծավալների աճ, իսկ օղու և գարեջրի արտադրության ծավալները նվազել են, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Այսպես, հաշվետու ժամանակահատվածում երկրում արտադրվել է 11 468,8 հազար լիտր կոնյակ, ինչը 29,3 տոկոսով ավել է 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Նշված ժամանակահատվածում գինու արտադրությունն ավելացել է 8,4 տոկոսով` մինչև 3 779,1 հազար լիտր, վիսկիի արտադրությունն աճել է 1,9 անգամ` մինչև 1 023,3 հազար լիտր, շամպայնինը` 12,8 տոկոսով` մինչև 253,9 հազար լիտր։

Վիճակագրական տվյալներով` օղու արտադրությունը նվազել է 7,9 տոկոսով և կազմել 5 138,3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը նվազել է 11 տոկոսով` մինչև 14 366,7 հազար լիտր։

Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կազմել է 46 250,7 հազար լիտր, ինչը 8,8 տոկոսով պակաս է 2015 թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։