Հ Հ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է վերանայել Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայման կարգը հանձնաժողովի հոկտեմբերի 23-ի նիստի օրակարգում:
Սակագների վերանայման գործընթացը կարագացվի: Վերանայման հայտի դիմումն ընդունելուց հետո հանձնաժողովը պարտավորվում է հայտի ստուգման արդյունքների մասին հայտատուին տեղեկացնել 5 օրվա ընթացքում՝ նախկին 10 օրվա փոխարեն:
Բացի այդ՝ 10 օրով կրճատվում է որոշումն ընդունելու ժամկետը՝ հայտն ընդունելուց հետո 80 օր, նախկին 90 օրվա փոխարեն: