Բավ է պառակտվել
05-02-2021 13:37

Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների շրջանառոությունը հասել է 400մլն դոլարի - Փաշինյան

Նախորդ տարում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 մլն դոլար, աճելով 20 տոկոսով։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում “Almaty Digital Forum 2021” հաաժողովում:

“2020 թվականին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան 400 մլն դոլար: Նախորդ տարվա համեմատ այն աճել է շուրջ 20 տոկոսով”,- ասել է Փաշինյանը

Վարչապետն ընդգծել է նաև, որ բարձր և, մասնավորապես, թվային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտն է:
Այսպես, 2020 թվականին այս ոլորտում աշխատողների թիվն աճել է 22 տոկոսով:

“Այս պահին մեր երկրում գրանցված է ավելի քան 1200 գործող ՏՏ ընկերություն: Նրանց համար նախատեսված են էական հարկային արտոնություններ` Հայաստանի կառավարության կողմից այս բնագավառում տարվող քաղաքականությանը համապատասխան”,- նշել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ թվայնացումը, նորարարությունները և նորագույն տեխնոլոգիաները Հայաստանի կառավարության կողմից դիտարկվում են որպես արդյունավետ և ներկայացուցչական պետական կառավարման համակարգի, բարենպաստ գործարար միջավայրի ստեղծման և առաջանցիկ տնտեսական աճի ապահովման կարևորագույն գործիք: