Բավ է պառակտվել
28-12-2021 15:29

Հայաստանում 2021թ․ թանկացել են թռչնամիսը, միսը, շաքարը և ալյուրը, կարագն էժանացել է

2021 թվականին Հայաստանում հավի մսի, շաքարավազի և ալյուրի գներն աճել են, իսկ կարագի և բուսական յուղի գինը՝ նվազել։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովի (ՏՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նշեց, որ կարգավորիչը համեմատել է 2021 թվականի մայիսի 27-ի և 2021 թվականի դեկտեմբերի 22-ի գները։ Այսպեց, կարագի շուկայում գների աննշան նվազում կա, շուկան սկսել է կարգավորվել։ Նրա խոսքով, կորոնավիրուսի համաճարակից հետո լոգիստիկ խնդիրները դեռ լուծված չեն, սակայն կայունություն է նկատվում։

«Եթե մայիսի 27-ին նորզելանդական կարագի 1 կգ-ն արժեր 4420 դրամ, ապա այժմ դրա գինը 4380 դրամ է»,- ասաց նա։

Հայաստանում բուսական յուղի ինքնարժեքը մայիսից նվազել է մոտ 300 դրամով, սակայն կորոնավիրուսի հետևանքների կարգավորման հետ կապված՝ գինը կարող է կրկին նվազել։

Հավի միսը 1320-ից դարձել է 1450 դրամ. Գևորգյանը նշեց, որ արձանագրվել է մինչև 1490-1510 դրամ թանկացում։

«Հավի մսի շուկայում խնդիրները պահպանվում են, նույնիսկ քվոտաների կիրառումը չի օգնում, Հայաստանըներկրումը հիմնականում իրականացնում է Ուկրաինայից, Բրազիլիայից, Ամերիկայից։ Մսի ներմուծում նվազել է ամբողջ աշխարհում»,- ասաց նա։

Շաքարավազի շուկայի վերաբերյալ Գևորգյանն ասաց, որ շաքարավազի գինը շարունակում է բարձր մնալ. եթե մայիսին 1 կգ-ի արժեքը 390 դրամ էր, ապա այժմ այն ​​400 դրամ է։

«Հայաստանն այս տարի շաքարավազ չի արտադրել հումքի ներկրման հետ կապված խնդիրների պատճառով: Անցյալ տարի շաքարավազ ենք ներկրել քվոտայով, ինչի արդյունքում ապրանքի արժեքը նվազել էր։ Այս տարի նույնպես շաքարը քվոտայով ենք ներկրել։ Մեր հիմնական մատակարարը՝ Ռուսաստանը, նույնպես շաքարավազի հետ կապված խնդիրներ ունի»,- ասաց նա։

Թանկացումները պահպանվում են նաև ալյուրի շուկայում. մայիսից 1 կգ-ի դիմաց աճը կազմել է մոտ 20 դրամ ($1 – 478,48 դրամ)։