Բավ է պառակտվել
24-01-2017 12:50

Հայաստանում նորմատիվային կապիտալի նվազագույն շեմը հաղթահարել է 17 բանկ

Հայաստանի Կենտրոնական բանկի պահանջների բարձրացումը հանգեցրել է բանկային համակարգի օպտիմալացմանը: 2017թվականին 21 բանկերից Հանրապետությունում իրենց գործունեությունը կշարունակեն 17 կոմերցիոն բանկեր:
ԿԲ կողմից բանկերի նորմատիվային ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը 6 անգամ բարձրացնելուց հետո(2017 թ. Հունվարի 1-ի դրությամբ մինչև 30 մլրդ դրամ), բանկային շուկայում միջոցներ գրավելու և միաձուլման գործարքների գործընթաց սկսեց:
Հայկական շուկան մասնավորապես լքեցին երեք արտասահմանյան բանկերի դուստրեր՝ «ՊրոԿրեդիտ Բանկ» (Գերմանիա), «ԲՏԱ Բանկ» ( Ղազախստան), « Առէկսիմբանկ –Գազպրոմբանկի խումբ» (Ռուսաստան), և «Հայաստանի Զարգացման Բանկը»: Բոլոր այս բանկերը Հայաստանի այլ բանկերի հետ միավորվելու գործարքներ են կնքել:
Երկու տարի տևած վերակապիտալացման և համախմբման գործընթացի արդյունքում բանկային համակարգի կապիտալն աճել է 32,7%, կամ այլ կերպ ասած 159,8 մլրդ. դրամով($328,6 մլն.)՝ 2016 թվականի վերջին կազմելով 648,5 մլրդ դրամ ($1,3 մլրդ.):