Բավ է պառակտվել
01-09-2021 14:18

Հայաստանում ընտրել են նոր ազգային ավիափոխադրողի անունը

Հրապարակվել է Հայաստանի նոր ազգային ավիափոխադրողի անունը, որն ընտրվել է մրցույթով ավելի քան 500 առաջարկվող տարբերակներից, հայտնում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ):

Նշվում է, որ ԱՆԻՖ-ի և Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում առաջատար բյուջետային ավիափոխադրող Էյր Արաբիայի որոշմամբ նոր համատեղ ավիաընկերությունը, որը գործարկվել է որպես համատեղ ձեռնարկություն, կկոչվի «Fly Arna»:

Անունը ընտրվել է համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի կողմից 2021 թվականի հուլիսին հայտարարված «Անվանեք ավիաընկերությունը» մրցույթի արդյունքներով՝ շուրջ 800 քաղաքացիների կողմից սոցիալական ցանցերի և էլ. փոստերի միջոցով առաջարկված ավելի քան 500 տարբերակից:

«Արնա» բառը ստացվել է «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը:

«Շնորհակալ եմ բոլորին մրցույթին ակտիվ մասնակցության համար. դա և՛ ոգեշնչող է, և, կարծում եմ, արտացոլում է ավիաընկերության հաջողության բոլորիս ընդհանուր տեսլականը և ձգտումը», - ասել է ԱՆԻՖ - ի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը:

Նա վստահություն է հայտնել, որ չնայած համավարակով պայմանավորված լուրջ մարտահրավերներին, Fly Arna-ի համար սա նաև շուկային շահեկան ու մրցունակ նոր առաջարկ բերելու հնարավորություն է, որը շոշափելի օգուտներ կբերի մեր պետությանը և ժողովրդին:

Այս առիթով Էյր Արաբիա-ի գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին նշել է, որ նոր անունը արտացոլում է Հայաստանի ժողովրդի ձգտումները և հանդիսանում է ազգային մասնակցության արդյունք` ընդգծելով համատեղ ձեռնարկության ՝ հանրային շահի առաջնահերթության հանձնառությունը:

Fly Arna-ն գործելու է որպես բյուջետային ուղևորատար ավիաընկերություն, որի բազան հանդիսանալու է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: Առաջիկա շաբաթների ընթացքում ընկերությունը կդիմի Ավիաընկերության շահագործման վկայագրի ստացման համար: Մանրամասները՝ գործարկման ամսաթվի, ուղղությունների մասին կհայտարարվի առաջիկայում:

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան հայտարարել էին Հայաստանի նոր ազգային ավիաընկերության գործարկման համաձայնագրի մասին 2021 թվականի հուլիսին:


ԱՆԻՖ հիմնադրամի մասին

Հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։

Էյր Արաբիա ընկերության մասին

Հանդիսանում է առաջատար բյուջետային օպերատոր է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում և գրանցված է Դուբայի ֆինանսական շուկայում: Էյր Արաբիան սկսել է գործունեությունը 2003 թվականի հոկտեմբերին և ներկայումս շահագործում է 58 նոր A320 և A321 ինքնաթիռ, որոնք սպասարկում են մոտ 170 երթուղի ԱՄԷ -ի, Մարոկկոյի և Եգիպտոսի հինգ հանգույցներից: