21-12-2018 18:47

Հայաստանում արձանագրվել է ալյուրի թանկացում

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն վերջին օրերին իրականացրած մոնիթորիգի արդյունքում արձանագրել է ալյուրի գնի բարձրացում։

Ինչպես տեղեկացրել է ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը, մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ բարձրակարգ ալյուրի 1կգ մեծածախ գինը 2018 թվականի նոյեմբերի համեմատ 217 դրամից դարձել է 226 դրամ։

Ըստ նրա, ընդհանուր առմամբ 1 պարկ (50կգ ) ալյուրի գինն աճել է 450 դրամով (շուրջ $1 )։

“Նկատի ունենալով ալյուրի և ցորենի շուկաների սոցիալական նշանակությունը, ՀՀ Մրցակցային մարմինը սկսել է ուսումնասիրություն՝ պարզելու գնային փոփոխության պատճառը”,-ասել է Սահակյանը։

Ինչ վերաբերում է հացին, նրա խոսքերով, կարգավորողն այս շուկան չի հետազոտում, քանի որ այստեղ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ չկան։ ( $1՝ 484,53 դրամ ):