Բավ է պառակտվել
20-03-2020 14:27

Առաջիկա ամիսներին գնաճ չի լինի․ ԿԲ խորհրդի անդամ

Կառավարության մամուլի կենտրոնում ունենում ՀՀ Կենտրոնականբանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը անդրադարձավ հնարավոր գնաճին և մակրոտնտեսական կայունությանը։
Հավաստիացրեց, որ մոտակա ամիսներին գնաճի ավելացման ռիսկ չկա:
« Երբ որ նայում ենք արտաքին զարգացումներին և թե ինչպես է կառավարությունը ջանասիրությամբ զբաղվում առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարմամբ, ապա մենք այստեղ ռիսկ չենք նկատում»,–ասաց Ստեփանյանը։
Վերջինս նշեց,որ մարտի 17-ին իրենք նվազեցրել են վերաֆինանսավորման տոկոսադրուքը, այն դեպքում, երբ մեր տարածաշրջանում շատ երկրներում բարձրացրեցին կամ թողեցին անփոփոխ:
«Մենք, հավատարիմ մնալով լողացող փոխարժեքի քաղաքականությանը, այսօր ունենք բավականին մեծ պահուստներ և բազմաշերտ գործիքակազմ, որպեսզի կարողանանք զերծ պահել նաև արտարժույթի շուկան հնարավոր ցնցումներից, որը կարծում եմ այս պահին տեղի չի ունենա։ Իսկ բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները լավ հասկանում են, որ հարկ եղած դեպքում մենք որոշակի մեղմացումներ կապահովենք այս ոլորտում, որպեսզի համակարգը կարողանա մեղմել բոլոր հնարավոր բացասական զարգացումներն, որ կարող են տեղի ունենալ հետագայում»,- հայտարարեց Ստեփանյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ ԿԲ-ն սերտ ու օպերատիվ աշխատում է ֆինանսական շուկայի ներկայացուցիչների և քաղաքացիների հետ՝ պատասխանում վերջիններիս հարցերին՝ Արթուր Ստեփանյան նշեց. «Կարևոր է, որ բանկերը սերտ աշխատեն հաճախորդների հետ և նրանց մոտ առաջացած անհաղթահարելի դժվարությունները կարգավորեն ու նոր պայմանավորվածություններ ձեռք բերեն, որպեսզի իրենց հաճախորդների վարկային բեռը չավելանա և նրանք չհայտնվեն վարկային պատմության բացասական տիրույթում»:
Կենտրոնական բանկի խորհրդի անդամը սակայն հրաժարվեց դրամի փոխարժեքի մասով որևէ կանխատեսում անել, բայց կրկին պնդեց, որ գնաճ չի կանխատեսում. «Մեր քաղաքականությունն այնպիսին է լինելու, որ հավասարակշռենք գները և ֆինանսները տնտեսական ակտիվության հետ»:
Անդրադառնալով ռուսական ռուբլու արժեզրկման հարցին ԿԲ ներկայացուցիչը նկատեց. «Մեքսիկական պեսոյի հետ ռուսական ռուբլին համարվում է երկրորդ տատանողական արժույթն աշխարհում, ինչը ոչ միայ համաճարակի հետ է առնչվում այլև նավթի գների հետ: Տատանողականության հետ կապված Ռուսաստանի իշխանությունները տարբեր միջոցառումներ են իրականացնում որպեսզի շուկաներն հանգստացնեն: Անորոշության մասը մեծ է, որևէ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչ կլինի»:

«Մարտի սկզբին կոչ արեցինք, որ բնակչությունը հին թղթադրամները հնարավորության դեպքում արագ վերադարձնի, այսինքն՝ իրենց առևտուրն հին թղթադրամներով արագ իրականացնեն, որպեսզի գան բանկեր: Բանկերի հետ համագործակցում ենք, որպեսզի այդ թղթադրամներն գան ԿԲ և դրա փոխարեն նոր չօգտագործված թղթադրամներ մտցնենք շրջանառության մեջ, բայց այն ժամանակատար է»,- պատասխանելով հին թղթադրամների միջոցով վիրուսի փոխանցման դեմ տարվող միջոցառումներին՝ ասաց Արթուր Ստեփանյանը և նաև կոչ արեց նման թղթադրամներից խուսափելու համար վճարումներն կատարել առցանց և ոչ կանխիկ վճարումների միջոցով:

 

 

Արմինե Գևորգյան