Բավ է պառակտվել
12-07-2017 18:43

Մոտ ապագայում նախատեսվում է առևտրային միջանցքների գործարկում՝ Աբխազիայով և Հարավային Օսիայով

Հայաստանը հույս ունի, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև կգործարկվեն Աբխազիայի և Հրավային Օսիայի տարածքով անցնող առևտրային միջանցքները, այս մասին չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը:
Ավելի վաղ Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հայտնել էր, որ Մոսկվայի և Թիֆլիսի ներկայացուցիչները պայմանավորվել են անցնել Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011 թվականին ստորագրված՝ նախկին վրացական ինքնավար մարզեր հանդիսացող Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով անցնող «Առևտրային միջանցքների մասին» համաձայնագրի իրագործմանը:
« Նման հայտարարություններ վաղուց են հնչում: Եվ գործընթացն առաջնահերթ կախված է ռուս-վրացական հարաբերություններից, իսկ կոնկրետ արդյունքներ կլինեն միայն այն ժամանակ, երբ առևտրային միջանցքներն իրոք բացվեն: Եվ ես հույս ունեմ, որ դրանք կգործարկվեն մոտ ապագայում: Իսկ առայժմ աշխատանքներ են տարվում ինչպես Վրաստանի, այդպես էլ Ռուսաստանի, և շվեյցարական SGS ընկերության կողմից»,- ասել է նախարարը:
Մարտիրոսյանի խոսքով Աբխազիայով անցնող տրանսպորտային միջանցքը Հայաստանին թույլ կտա այլընտրանք ունենալ «Վրին Լարսին», ինչը կհեշտացնի բեռնափոխադրումները հյուսիսում (Վրաստանի և ՌԴ-ի ուղղությամբ՝ խմբ.), կառաջացնի մրցակցային դաշտ, ինչն էլ իր հերթին դրականորեն կանդրադռնա գնային քաղաքականության վրա:
«Վերին Լարս» անցակետը Հայաստանը Ռուսաստանին միացնող միակ ցամաքային ուղին է: Ձմռանը, հսկա ձյունակույտերի փլուզման վտանգի պատճառով անցակետում տեղի է ունենում բեռնատարների կուտակում: Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում նաև գարնանային և աշնանային շրջանում, երբ սելավային հոսքերի վրանգ է առաջանում:
Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարին հանձնարարել էր մշակել Ռուսաստանի հետ ցամաքային այլընտրանքային հաղորդակցություն, և այդ կապակցությամբ բանակցություններ վարել ռուսական և վրացական կողմերի հետ: