Բավ է պառակտվել
03-10-2022 10:27

ԵՏՀ-ն գնահատել է ԵԱՏՄ անդամ երկրների՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու հնարավորությունը

Եվրասիական տնտեսական միության երկրներն ունեն բավարար ռեսուրսներ՝ պատժամիջոցների պայմաններում աշխատելու համար։ Այս մասին կիրակիէ հոկտեմբերի 2-ին, ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում։
Նա կարծիք է հայտնել, որ միասնական Արևմուտքի «ոչ բարեկամական քայլերը» Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ դեռ երկար կշարունակվեն։ «Մենք պետք է կանխատեսենք նաև հետագա զարգացումը, ինչպես աշխատել այս պայմաններում։ Բազմաթիվ ռեսուրսներ կան, որոնք մենք պետք է անպայման օգտագործենք»,- նշել է Մյասնիկովիչը, գրում է «Իզվեստիա»-ն։
ԵՏՀ նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրները պետք է ուշադրություն դարձնեն համատեղ ներդրումային գործունեության առավելություններին, ինչպես նաև իրենց ջանքերը կենտրոնացնեն այնպիսի ոլորտների զարգացման վրա, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, դեղերի արտադրությունը և ինքնաթիռների արտադրությունը։
Նա ընդգծել է, որ ԵՏՀ-ն ՇՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում տեսնում է «հզոր համատեղ նախագծեր»։ Մյասնիկովիչը պարզաբանել է, որ ստեղծված իրավիճակում այս նախագծի երեք բաղադրիչ կա, որոնք վերաբերում են, մասնավորապես, տրանսպորտային միջանցքներին և այդ միջանցքների թվայնացմանը։ Նա նշել է նաև մաքսային տարանցման համաձայնագրի կարևորությունը, որը գտնվում է մծակման փուլում։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 18-ին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր պատժամիջոցների պայմաններում ԵԱՏՄ-ի դրական հեռանկարների մասին։ Նա նաև նշել էր, որ դժվար թե հնարավոր լինի զատել Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունները։
Սեպտեմբերի 14-ին ԵՏՀ-ում քննարվել են ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի համագործակցության ոլորտները։ Ամենահեռանկարային ոլորտներից նշվել է հիմնված փոխադարձ հաշվարկների և հաշվարկային և վճարային համակարգերի ինտեգրումը միջսահմանային վճարումների, առևտրի և ներդրումների ֆինանսավորման համար:
ԵԱՏՄ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Միության ստեղծման պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից։ 2018 թվականին դիտորդ պետության կարգավիճակ է ստացել Մոլդովան, 2020 թվականին՝ Ուզբեկստանն ու Կուբան։