Բավ է պառակտվել
18-02-2021 16:08

Տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում. Փաշինյան

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Այդ մասին կառավարության փետրվարի 18-ի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այս տարվա փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով հանրապետությունում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին:

«Դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ այս տարվա փետրվարի 15 օրերին աճել է 12 ոտոկսով, կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրը դեռևս կորոնավիրուսի համավարակի ազդեցությունները չկային, քանի որ դեռ ՀՀ-ում կորոնովիրուսի դեպք չէինք արձանագրել: Իսկ 2020 թ. փետրվարին տնտեսութունը լուրջ աճ արձանագրեց 2019-ի նույն ժամանակահատված նկատմամբ», - ասաց նա:
Փաշինյանն արձանագրեց՝ էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները փետրվարի առաջին 15 օրվա ընթացքում: «Հետևությունն այն է, որ տնտեսությունը մտնում է վերականգնման փուլ, սա շատ կարևոր նորություն է», - ասաց նա, որին հետևեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի խոսքը:

Պարզվում է փետրվարի առաջին 15 օրերին արձանագրված դրամաշրանառության աճը գրանցվել է հիմնական երեք ոլորտներում՝ մանրածախ սպառում, արտադրություն և ծառայությունների մատուցում: «Իսկ արձանագրված թվով 604 հազար ավել գործարքները վերաբեում են ներկայացաված ոլորտներին: Հետաքրքիրն այն է, որ աճել է թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ առևտուրը», - տեղեկացրեց ՊԵԿ նախագահը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսեց սպառան ոլորտի ակտիվացման և դրամաշրջանառության աճի պատճառների մասին՝ հոդորելով կառավարությանն ուշադրության կենտրունում պահել այդ հարցը: «Բանն այն է, որ նախորդ տարի կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված շատ միջոցառումներ, այդ թվում հարսանիքներ, հետաձգված են եղել: Հիմա, այսպես ասած, այդ կուտակված պարտքերն են մարվում: Պետք է ուշադիր լինենք ու չթուլացնենք այն աջակցությունը, որը մինչև օրս հատկացնում ենք տնտեսությանը», - նշեց նախարարը:

Հիշեցնենք,որ 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2019թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով: Հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմանը նպաստել է արդյունաբերական արտադրան, առևտրի շրջանառության, բնակչությանը մատուցված ծառայությունների և շինարարության ծավալների կրճատումը: Աճ է արձանագրվել միայն գյուղատնտեսության ոլորտում։
Նշենք նաև, որ անցյալ տարի Հայաստանի պետական պարտքը՝ ներքին և արտաքին, ըստ նախնական տվյալների, կազմել է 7 մլրդ 968 մլն 486 հազար ԱՄՆ դոլար՝ 2019-ի 7 մլրդ 321 մլն 256 հազար դոլարի փոխարեն և աճել 647 մլն 230 հազար դոլարով կամ 8.84%-ով։