Բավ է պառակտվել
13-06-2022 13:22

Երևանում կխստացվի փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարը

Երևանի քաղաքապետարանը մտադիր է խստացնել մայրաքաղաքում պայքարը փողոցային ապօրինի առևտրի դեմ։ Գերատեսչության մամլո ծառայությունից հայտնում են, որ շրջանառության մեջ է դրվել օրինագիծ, որը նախատեսում է վաճառվող ապրանքների առգրավում։

Նշվում է, որ 2019-2022 թթ. ապօրինի առևտրի վերաբերյալ կազմվել է 3583 արձանագրություն՝ 80 միլիոն դրամը (գրեթե 190 հազար դոլար) գերազանցող գումարով, բայց վճարվել է կեսից պակասը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով, քաղաքապետարանն օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն մի քանի ժամ անց վաճառողները դարձյալ փողոց են հանում իրենց ապրանքները։ Նա ընդգծեց, որ ապրանքների առգրավումը ծայրահեղ քայլ է, բայց խնդրի լուծման միակ արդյունավետ միջոցը։