Բավ է պառակտվել
25-09-2022 14:01

ԵՄ-ում գազի դիմաց յոթ անգամ ավելի են վճարում, քան ԱՄՆ-ում

Ներկայումս ԵՄ արդյունաբերական ձեռնարկությունները գազի դիմաց վճարում են 7 անգամ ավելի շատ, քան ամերիկյան մրցակիցները, գրում է Bloomberg-ը։

Նյութում նշվում է, որ գազի և էլեկտրաէներգիայի բարձր գները ստիպում են եվրոպական արդյունաբերական ձեռնարկություններին կանգնեցնել արտադրությունը կամ տեղափոխել այլ վայր։

Պարբերայանը օրինակ է բերում Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողին՝ Volkswagen-ին, որն արդեն զգուշացրել է Գերմանիայից և Արևելյան Եվրոպայից արտադրությունը տեղափոխելու հավանականության մասին, եթե էներգակիրների գները չընկնեն։ Ընկերությունը ռուսական գազից առավել կախված խոշոր գործարաններ ունի Գերմանիայում, Չեխիայում և Սլովակիայում, ինչպես նաև Հարավային Եվրոպայում գտնվող օբյեկտներ, որոնք էներգիա են ստանում այլ երկրներից։

Պարբերականը նշում է, որ Գերմանիայի առևտրային սալդոն նվազել է, քանի որ ներմուծվող էներգիայի արժեքի կտրուկ աճը հավասարակշռել է ավտոմեքենաների և մեքենաների թանկ արտահանումը, իսկ քիմիական ընկերությունները սկսել են արտադրությունը տեղափոխել այլ երկրներ: