Բավ է պառակտվել
17-03-2020 13:31

Խանութներում ապրանքների պակաս չկա․վարչապետ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ևս մեկ անգամ հայտարարեց, որ սննդամթերքի պակաս չի կարող լինել, խանութներն ու առևտրային ցանցերն իրենց պահեստներում որևէ ապրանքի պակաս չունեն:
«Խոշոր առևտրային ցանցերի սպառումն աճել է 30-40 տոկոսով, իսկ փոքր կրպակների առևտուրը, ընդհակառակը, նվազել է: Ուզում եմ, որ փոքր և միջին բիզնեսի մասին չմոռանանք: Իհարկե, սուպերմարկետից գնումներ անելն ավելի հարմար է, բայց փոքր և միջին կրպակներում ապրանք է կուտակվել, և նրանք զարմանալիորեն այն սպառելու խնդիր ունեն: Գնումներ կարելի է անել և այնտեղից»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով սպիրտի գներին ասաց,որ սպիրտի գնի աճը պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխության հետ, որովհետև սպիրտի նվազագույն գին հասկացություն կա, որը փոխվել է։
Նա շեշտեց. «Գնի բարձրացումը կապված է բացառապես դրա հետ եւ կորոնավիրուսից առաջ ու հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել:
Վարչապետի խոսքով ալկոգելերի գների փոփոխություն կորոնավիրուսից առաջ ու հետո տեղի չի ունեցել:
«Տեղի է ունենում գնային փոփոխություն կապված նպարեղենի հետ՝ հնդկաձավար, ոսպ եւ այլն: Սա կապված է այն փաստի հետ, որ մարդիկ խուճապային գնումներ են իրականացնում: Արդեն ասվել է, որ խանութները, ցանցերը որեւէ ապրանքի պակասություն պահեստներում չունեն»,–ասել է վարչապետը:

 

 

Արմինե Գևորգյան