Բավ է պառակտվել
21-10-2019 15:22

Աշխարհում սպասվում է ֆինանսական “արմագեդոն”

Անգլիայի Բանկի նախկին կառավարիչ Մերվին Քինգը կանխատեում է նոր համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, որը սարսափելի հետևանքներ կունենա։ Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտնել է The Guardian պարբերականը։

Քինգի կարծիքով, ճգնաժամն ամենից շատ կանդրադառնա ժողովրդավարական շուկայական համակարգի վրա։

“Հետևելով դրամավարկային քաղաքականության նոր օրթոդոքսությանը և ձևացնելով, որ ապահովագրել ենք բանկային համակարգը, մենք գնում ենք դեպի այդ ճգնաժամն”,- ասել է նա Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա հանդիպմանն ունեցած իր ելույթում։

Նա հավելել է, որ 2008-2009թ․թ․ քաոսը համաշխարհային տնտեսությունում նորից կկրկնվի, եթե ամերիկյան Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) բավարար միջոցներ չունենա։ Նա հետևություն է արել, որ նոր ճգնաժամից ամենից շատ կտուժի ԱՄՆ-ն։

Քինգն ընդգծել է, որ Չինանստանի հետ առևտրային պատերազմ սկսելով կամ Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ քաղաքական հակամարտության մեջ մտնելով՝ Վաշինգտոնն ավելի է վատթարացնում իր վիճակը։

“Մեծ ինֆլյացիայից, Մեծ կայունությունից և Մեծ ռեցեսիայից հետո մենք թևակոխեցինք Մեծ լճացումն”,- ընդգծել է նա։

Բանկիրի կարծիքով, սակայն, հնարավոր կլինի խուսափել այսպես կոչված “ֆինանսական արմագեդոնից”, եթե կոնգրեսը սահմանափակի վարկեր տրամադրելու ԴՊՀ գործունեությունը։