Բավ է պառակտվել
07-09-2019 22:18

Հայաստանի կառավարությունում քննարկել են Ամուլսարի ծրագրի հետ կապված վիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շաբաթ տեղի է ունեցել Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։

Կառավարության մամլո ծառայությունից հայտնել են, որ քննարկմանը մասնակցել են երկրի շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, “Լիդիան ինթերնեյշնլ” և “Լիդիան Արմենիա” ընկերությունների ղեկավարությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում “Լիդիան” ընկերության ստանձնած պարտավորություններին, ԷԼԱՐԴ ընկերության կողմից իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթրինգին, տեսչական ստուգումներին վերաբերող և այլ հարցեր:

Ամուլսարի հանքավայրում ընթացող աշխատանքները դադարեցվել են շուրջ կես տարի առաջ՝ մինչև շրջակա միջավայրի ազդեցության փորձագիտական գնահատականի ստացումը։ Բնապահպանները և հասարակ քաղաքացիները մտահոգված են այն հանգամանքով, որ հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի ստորգետնյա ջրերի և Սևանա լճի աղտոտմանը։

Օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է 20018թ․հուլիսի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության միջազգային փորձագիտական խմբի վերջնական եզրակացությունն, ըստ որի բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հնարավոր սպառնալիքները վերահսկելի են համապատասխան միջոցներ ձեռնարկելու դեպքում։

Օգոստոսի 28-ին Փաշինյանը տեսակոնֆերանս է անցկացրել ELARD-ի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորները, պետկառույցների և Լիդիան Արմենիայի ներկայացուցիչները։ Կոնֆերանսի արդյունքներով վարչապետը հայտարարել է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ուսումնասիրության և գնահատման կարիք ունեն։

Էլարդի փորձագետ Ռիկարդո Հուրին հայտնել է լրացված տվյալների հիման վրա նոր ուսումնասիրության անցկացման անհրաժեշտության մասին, ինչպես նաև նշել, որ Լիդիանի կողմից առաջարկված մեղմիչ միջոցառումները բավարար չեն, և հարկավոր է վերանայել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը։

Ամուլսարի հանքավայրի շահագործումը 2005թ հիմնադրված հայկական երկրաբանական հետախուզական ընկերության առաջին ծրագիրն է Հայաստանում , որի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ОАО Lydian International.-ին։

Ամուլսարի ոսկու հանքավայրը մաքուր ոսկու պաշարներով երկրորդն է Հայաստանում․պարունակում է մոտ 31 միլիոն տոննա հանքաքար և 40 տոննա մաքուր ոսկի: Այն գտնվում է երկրի հարավ-արևելքում, Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում: