Բավ է պառակտվել
14-01-2020 13:02

Ռուսաստանում ցանկանում են պարզեցնել միգրանտների աշխատանքի տեղավորման կարգը

Առաջարկվել է պլանային ստուգումներից ազատել միգրանտների աշխատուժն օգտագործող ռուսաստանյան ձեռնարկությունները։ Նախատեսվում է նման օրինագիծ ներկայացնել խորհրդարան գալիք աշնանը:

Կառավարությունը կարծում է, որ նորամուծությունը կնպաստի երկրի տնտեսական աճին: Նախաձեռնությանը աջակցում են նաև ձեռնարկատերերի առաջատար միավորումները․ նրանք կարծում են, որ կան ապօրինի միգրացիայի հայտնաբերման այլ եղանակներ, իսկ բնակչության կրճատման պատճառով երկիրն այսօր օտարերկրացիների կարիքն ունի։

Սակայն Պետդումայում, ընդհակառակը, առաջարկին միանշնակ չեն վերաբերվում։ Որոշ խորհրդարանականներ կարծում են, որ այս կերպ աշխատանքից կարող են զրկվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, որոնց աշխատուժն ավելի թանկ է բիզնեսի համար:

Ներքին գործերի նախարարությունն արդեն հունիսին պետք է ներկայացնի այն փոփոխությունները, որոնցով նախատեսվում է հրաժարվել աշխատանքային միգրացիայի ոլորտում դաշնային պետական վերահսկողության իրականացման ընթացքում անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց պլանային ստուգուներից: Այս մասին ասված է կառավարության օրենսդրական գործունեության 2020թ․պլանում։

Վերջինի համաձայն, նախատեսվում է փաստաթուղթը Պետդումայի քննարկմանը ներկայացնել սեպտեմբերին: Համաձայն Կառավարության, այս միջոցը կնպաստի երկրի տնտեսական աճին և գտնվում է “կարգավորող գիլյոտինի” չափանիշների շրջանակում: