Բավ է պառակտվել
29-02-2016 13:16

Ռուսաստանում դոլարի փոխարժեքը նվազել է 76 ռուբլուց

Մոսկովյան բորսայում աճուրդի առաջին րոպեներին երկուշաբթի օրը՝ փետրվարի 29-ին, դոլարի փոխարժեքը նվազել է 55 կոպեկով՝ հասնելով 75,62 ռուբլու։
Եվրոն նույնպես նվազել է 55 կոպեկով և արժե 82,77 ռուբլի։ Այդ մասին վկայում են առևտրային հարթակի տվյալները: 
Փետրվարի 29-ի պաշտոնական փոխարժեքներն են՝ 75,09 և 82,97 ռուբլի՝ համապատասխանաբար: 
Brent ապրանքանիշի նավթի բարելն արժե 35,28 դոլար։