Բավ է պառակտվել
11-06-2021 13:00

Կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում Հայաստանը կվերածվի կարևոր միջազգային տրանսպորտային հանգույցի․ Օվերչուկ

Կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում Հայաստանը կվերածվի ոչ միայն Պարսից ծոցի իրանական նավահանգիստները սևծովյան նավահանգիստներին, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներն իրար կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի, այլև կկարողանա իր սեփական արտադրությունը ծավալել։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիյսկայա Գազետա»-ին տված հարցազրույցում։

«Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կբացվի տրանսպորտային հաղորդակցությունը, կսկսի զարգանալ առևտուրը, երկու երկրների տնտեսությունները կստանան զարգացման նոր հզոր իմպուլս, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևոր է, որ նման բարի կամք կա»,- ասել է Օվերչուկը։


Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ եռակողմ հայտարարության հիման վար ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, որին հանձնարարվել է զբաղվել տարածաշրջանում տրասպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով։

«Մենք գործընկերների հետ հենց սկզբից պայմանավորվեցինք, որ ընտրում ենք մոտեցում՝ հիմնված առողջ բանականության վրա։ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ բարդ են, բազմաշերտ, խորը պատմական արմատներով։ Շատերը մեծ վիշտ են ապրել, լքել հարազատ վայրերը, կորցրել ամենամոտ մարդկանց։ Այս մասին միշտ հիշելու են։ Այսօր կարևոր է այնպես անել, որ դժբախտությունները նորից չթակեն մարդկանց դռները, իսկ դրա համար պետք է բուժել վերքրեը, սովորել խոսել միմյանց հետ և համատեղ աշխատել ընդհանուր խաղաղ ապագա ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Օվերչուկը։

Ըստ նրա՝ իրականությունն այն է, որ իրենց հարազատ ու բարեկամ այս ժողովուրդները, եղել են, կան ու կլինեն հարևաններ: Այնտեղ ապրող մարդիկ ցանկանում են խաղաղ ապրել, երեխաներ մեծացնել ու ուրախանալ թոռներով: Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցները ելնում են հենց սրանից: Բոլորը ցանկանում են ավելի լավ կյանք կառուցել իրենց ժողովրդի համար: Ռուսաստանը նրանց օգնում է դրանում:

«Փոխվարչապետների մակարդակով հեռահար բանակցությունները սկսվեցին 2021 թվականի հունվարին, իսկ կլոր սեղանի շուրջ երեք պատվիրակությունները նստեցին հունվարի 30-ին: 2021թ. նոյեմբերի 9-ի մեր պետությունների ղեկավարների կողմից եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց և աշնանային 44-օրյա պատերազմի ավարտից մինչև բանակցությունների սկիզբն անցել է ընդամենը երկու ամսից մի փոքր ավել», - ասել է Օվերչուկը: