Բավ է պառակտվել
28-04-2020 11:39

Տաս օրվա ընթացքում կհանվեն սահմանափակումները տնտեսական գործունեության բոլոր ոլորտներում ․ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսական գործունեության բոլոր ոլորտները պետք է վերսկսեն աշխատել տաս օրվա ընթացքում:

«Մենք կգնանք սահմանափակումների մեղմացման ճանապարհով: Եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, առաջիկա տասը օրվա ընթացքում մենք նվազագույնի կհասցնենք սահմանափակումների ռեժիմն», - ասել է Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Ըստ նրա՝ առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ոլորտի, օրինակ՝ ռեստորանների, սրճարանների և արտադրական ձեռնարկությունների համար կմշակի անվտանգության չափանիշներ:

«Կրթության համակարգը կշարունակի գործել սահմանափակումներով», - ասել է Փաշինյանը: