Բավ է պառակտվել
13-08-2020 14:09

Ամուլսարի հարցում կառավարությունը դիտորդի դեր է ստանձնել

«Քաղաքացու որոշում» կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանի կարծիքով՝ Ամուլսարի խնդրի միակ ընդունելի լուծումը հանքի չշահագործումն է։ Նա նշում է՝ Ամուլսարի խնդրի լուծումը մեր երկրի ինքնուրույնության հարցն է«Որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ Հայաստանին կարող է ստիպել անել բան, որը վնաս է իր բնակիչներին»։

-Ի՞նչ  իրավիճակ է այս պահին Ամուլսարում

Ամուլսարի հարցում նոր  ռազմավարություն է  մշակվել,քանի որ Լիդիան Արմենիա ընկերությունը սննակցման է գնացել։  Եկել է պահնորդական ծառայություն,որը բախումներ է հրահրում  ինչն էլ չի բխում հանրային շահից։ Վերջին դեպքը՝  օրենքի խախտմամբ վագոնտնակներ բերեցին  ու տեղադրեցին,  Ամուլսարի պահապանների վագոնտնակների փոխարեն։ Բայց իրենք ինքնագլուխ չեն կարող  անել։ Մարդիկ հերթական սադրանքը չհանդուրժեցին ու ստիպեցին  հետ դնել տնակները։ Եվ հաջորդ պահանջն է, կազմակերպությանը լիցենզիայից զրկել  ու դրանց Ամուլսարի տարածքից հեռացնելը։ 

Ինչո՞վ է պայմանավորված կառավարության լռությունը․․․

Կառավարությունը ստանձնել է դիտորդի կարգավիճակ ,ու ով այս պայքարում հաղթի, նա կլինի իրենց մտերիմը։  Բայց կառավարությունը ստեղծված է որպեսզի ժողովրդի շահերը պաշտպանի ,այլ ոչ թե հյուծող պայքարը էլ ավելի երկարաձգի։ Ես մինչև վերջ կանգնելու եմ ,որ հանքը չշագործվի,դա միայն բնապահպանական խնդիր չի ու այնտեղ միայն բնապահպանները չէ ,որ կանգնած են ։ Հայաստանի տնտեսությունը «ինչպիսին»  լինելու խնդիր ունի,մենք չենք ուզում հանքարդյունաբերական տնտեսություն տեսնել։ Մենք  չենք  ուզում  ունենալ թալանված ընդերքով տնտեսություն։  Ես երբեք չեմ դիտարկում այն տարբերակը,որ Լիդիանը կարող է շահագործել հանքը։  Իսկ որ ասում են ոսկու գները բարձրացել են, ես ուզում եմ իմանալ ՝ մարդու կյանքի գինն  ու երջանկության  գինը ինչքան է ։ Վարչապետը  պետք է   քաղաքական կամք դրսևորի ու վերջապես հայտարարի էս թնջուկի հանգուցալուծման կառավարության բանաձևը:

Հեղափոխությունը պարտվել է ․․․․

Հեղափոխությունը որոշակի արժեքներ սերմանելու ու արմատավորելու, քաղաքական արատավոր համակարգը փոխելու համար էր։Այդպիսի ռեֆորմներ տեղի է  ունենում,երբ մեծ լեգիտիմություն կա,քանի որ իրենք   շատ հաճախ ցավոտ  են լինում և մեծ դիմադրության են հանդիպում։ Իսկ հիմա քանի ժամանակ առաջ  է գնում,այդքան այդ լեգիտությունը պակասում է ։ Եկել է մի պահ, երբ այլևս հեղափոխական գործողությունները անհնար են, հետևաբարհեղափոխությունըայդառումովպարտվելէ։