Բավ է պառակտվել
08-11-2018 15:33

Բանակցություններ են տարվում Ռուսաստանի հետ Հայաստանի համար գազի գնի նվազեցման շուրջ

 

Հինգշաբթի օրը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է լրագրողներին բնական գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ տարվող բանակցությունների մասին։

“Այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման և ներքին կառուցվածքի (սակագնի) հետ կապված։ Բնականաբար բանակցությունները գնում են դեպի նվազեցման կողմը”,- ասել է նա։

Բաղրամյանը կոչ է արել “մի փոքր սպասել, երբ կավարտվեն բանակցությունները” բանակցային գործընթացին չվնասելու համար։

Էներգետիկայի նախարարության տվյալներով, 2017թ. Ռուսաստանից Հայաստան գազի արտահանման ծավալն ավելացել է 7%-ով և կազմել է 1 մլրդ. 996 մլն. խորանարդ մետր, իսկ Իրանից՝ 2,9%-ով և տարվա վերջի դրությամբ կազմել է 382 մլն. 700 հազ. խորանարդ մետր։ Հայաստանում գազի ընդհանուր օգտագործումը 2017թ.-ին աճել է 5,3%-ով։

2016թ. ապրիլի սկզբին Հայաստանը և Ռուսաստանը կնքել են միջպետական համաձայնագիր, ըստ որի Ռուսաստանը Հայաստան մատակարարվող բնական գազի գինը նվազեցրել է (սահմանին) $165 մինչև $150՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Նախատեսվում էր, որ 2018թ, Հայաստանի համար գազի գինը կավելանա։ Սակայն Երևանում կայացած բանակցությունների արդյունքում որոշվել է գինն անփոփոխ թողնել։