Բավ է պառակտվել
20-04-2015 09:43

Վենեսուելան առաջարկել է նավթ արտահանող երկրներին նոր տեսակի նավթ վաճառել

Վենեսուելան առաջարկել է Նավթ արտահանող երկրների ասոցիացիային շուկա դուրս գալ նավթի նոր տեսակով: Այդ մթերքը պետք է ենթադրաբար ստացվի Ալժիրի, Նիգերիայի, Անգոլայի և Օմանի նավթը խառնելու արդյունքում: «Դա Նավթ արտահանող երկրների ասոցիացիայի համագործակցության համար կատարյալ տարբերակ է: Դա կկարգավորի նավթի գները», — հայտարարեց Վենեսուելայի PDVSA նավթի և գազի պետական ընկերության ղեկավար Էուլոխիո Դել Պինոն: Նրա կարծիքով՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում Ալժիրի, Նիգերիայի, Անգոլայի և Օմանի նավթը փոխարինվել է Նավթ արտահանող երկրների ասոցիացիայի անդամ չհանդիսացող երկրների ածխաջրածնով, որը վերաբերվում այդ թվում նաև ԱՄՆ-ի թերթաքարային նավթին: Նման դեպքերում միության անդամ երկրները ստիպված են լինում ածխաջրածինը վաճառել զողչատոկոսով, որը դարձել է նավթի գնի անկման պատճառներից մեկը: Ապրիլի 15-ին Վենեսուելայի նավթի նախարար Ասդրուբալ Չավեսը Կարակասում հանդիպել է միության ութ անդամ երկրների, այդ թվում նաև Ինդոնեզիայի դեսպանների հետ: Մարտի սկզբին անդամ երկրների նավթի զամբյուղի գինը իջել է և կազմել 49,46 դոլար մեկ բարելի դիմաց: 2014 թվականին վերջինիս միջին գինը գնահատվում էր 96,3 դոլար մեկ բարելի դիմաց, 2013 թվականին՝ 105,9 դոլար մեկ բարելի դիմաց: Միության անդամ երկրների նավթի ամբյուղը բնորոշվում է վառելանյութի մի քանի տեսակների միջին գնով: Դրանց թվում են Saharan Blend (Ալժիր), Iran Heavy (Իրան), Basra Light (Իրաք), Kuwait Export (Քուվեյթ), Arab Light (Սաուդյան Արաբիա), Merey (Վենեսուելա) և այլն: Նավ արտահանող երկրների ասոցիացիան ստեղծվել է 1960 թվականին: Միության կազմում է 12 երկիր՝ Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Վենեսուելա, Քաթար, Միացյալ Արաբական Էմիրաթներ, Ալժիր, Էկվադոր, Նիգերիա և Անգորա: