Բավ է պառակտվել
13-11-2018 18:11

Հայաստանում էլեկտրաէներգիայի գինը կարող է իջնել 2019թ․ սկզբին․փոխխոսնակ

Ազգային ժողովի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի պահուստային հնարավորություններ է գտել, որոնք թույլ կտան գալիք տարվա սկզբին նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը, հայտարարել է երեքշաբթի խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

“Այսօր կայացել է հանձնաժողովի նիստ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ ռեզերվներ են հայտնաբերվել, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էլեկտրաէներգիայի գինը”,-ասել է Մելքումյանը։

Նրա խոսքերով, հաջորդ շաբաթ կհրապարակվեն տվյալներ էլեկտրաէներգիայի գնի իջեցման ռեզերվային աղբյուրների և հնարավորությունների վերաբերյալ։

Մելքումյանը հայտնել է, որ մասնավորապես, կներկայացվեն տվյալներ էլեկտրաէներգիայի կորուստների, իրական եկամուտների և ծախսերի ուռճացման, ինչպես նաև տարիներ շարունակ գոյություն ունեցող այլ խնդիրների մասին։

“Հույս ունենք, որ փետրվարի 1-ից մեր բնակչությունը կստանա էլեկտրաէներգիայի այն սակագինը, որն իրոք անհրաժեշտ է”,-ասել է նա։

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշմամբ, 2017 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 46.2-ից 44.98 դրամի 1 կՎտժ-ի համար: Միևնույն ժամանակ, սահմանվել են ավելի ցածր սակագներ սոցիալապես անապահով ընտանիքների համար` ցերեկային ծախսի դեպքում 1 կՎտժ- համար 40 դրամ, գիշերային ծախսի դեպքում 30 դրամ 1 կՎտժ-ի համար: