Բավ է պառակտվել
09-08-2021 19:05

Հայաստանի իշխանությունները զգուշացնում են, որ պայքարը «քողարկված» թուրքական ծագման ապրանքների դեմ շարունակվում է

Թոիրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը գործում է հունվարի 1-ից։ Շատ դեպքերում թուրքական ապրանքը փորձում են երկիր ներկրել՝ դիմելով տարբեր հնարքրների։

Պայքարը թուրքական ծագման ապրանքների անօրինական ներկրման դեմ շարունակվում է , ասվում է ՊԵԿ-ի հայտարարությունում։

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը շրջանցելու փորձերը․ ձեռնարկատերերը փորձում են դրանց ծագումը քողարկել պիտակների վերացմամբ կամ այլ ապօրինի գործողություններով։
«Կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին և տնտեսավարողներին՝ ժամանակ և ռեսուրս չծախսել ապրանքների թուրքական ծագումը քողարկելու ուղղությամբ, քանի որ մաքսային սահմանին ապրանքների ծագման երկրի անհայտ լինելու դեպքում ՊԵԿ-ի կողմից իրականացվելու են գործողություններ՝ դրանց իրական ծագումը պարզելու ուղղությամբ», - ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքի մասին հայտարարվել էր 2020թ․ հոկտեմբերին, երբ Թուրքիան բացահայտ աջակցեց Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, այնտեղ ուղարկելով զենք, հրահանգիչներ և վարձկաններ տեղափոխելով Սիրիայի օկուպացված շրջաններից։ Արգելքն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1 -ից և վերաբերում է պատրաստի արտադրանքին: Արգելքը չի տարածվում միջանկյալ ապրանքների (օրինակ՝ գործվածքների) վրա։