Բավ է պառակտվել
29-08-2020 10:16

Ճգնաժամի ժամանակ պետական միջոցները ճիշտ չբաշխվեցին

 

Ժամանակն է դուրս գալ նեղ անձնական, քաղաքական ամբիցիաներից, քանի որ խոսքն այսօր պետության ու մեր ազգաբնակչության անվտանգության մասին է: Եվ ազգային մոբիլիզացիան այսօր անհրաժեշտություն է: Արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից», խորագրով քննարկան ժամանակ հայտարարեց «Հանուն սոցիալականարդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ:

«Կառավարությունը հաճախ իրարամերժ գործողություններ ու իրարամերժ որոշումներ է կայացնում: Քաղաքացիներն ունեն մտահոգություններ, որ գնալով իրավիճակը ավելի է բարդանալու, և դրական սպասումները գնալով մարում են: Այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն էր միավորել բոլորիս ռեսուրսները, անկախ նրանից՝ իշխանություն ես, թե ընդդիմություն »,- ասաց նա:
Ղուկասյանի խոսքով կորոնավիրուսի ճգնաժամը ցույց տվեց, որ պետական միջոցների բաշխումը այդքան էլ հասցեական չեղավ:Ըստ նրա շատ մարդիկ, որոնք իսկապես պետք է ստանային պետության օժանդակությունը դուրս մնացին այդ ծրագրերից ու բախվեցին շատ լուրջ սոցիալ-տնտեսական, ինչպես նաև հոգեբանական խնդիրների:
«Ցավոք, այս ճգնաժամի ազդեցությունը դեռևս շատ երկար ենք զգալու:Ու մենք չպետք է լինենք այնպիսի պետություն, որը շարժվում է օրվա կուրսով, »,- հավելեց նա:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ  սեփական փորձի վրա է համոզվել, որ կառավարության վարած քաղաքականությունը թույլ է ու ոչ հասցեական: Նրա խոսքով, թեև կառավարության ծրագրերում նշվում է հասցեականությունն ու թիրախները, բայց շատ մարդիկ, որոնք կարող էին պոտենցիալ շահառու լինել ու դրանով նպաստել նաև պետությանն օգտակար լինելուն, դուրս են մնացել պետական աջակցության ծրագրերից:
 
«Պետական միջոցների օգտագործումը արդարացված չէ: Եթե ինքս այդ վիճակում չլինեի, կասեի, որ նման խոսակցությունները քաղաքականացված են, սակայն ինքս անցել եմ դրա միջով ու կարող եմ ասել՝ զրո ուշադրություն: Եվ այն գումարները, որ ասում են, թե տրամադրվում են՝ ճիշտ հակառակը՝ ես եմ այդքան գումար ծախսել: Հարցը նաև բարոյական կողմ ունի, մենք ուզում ենք հասկանալ ՀՀ քաղաքացին կարո՞ղ է հավակնել այդ պետական աջակցությանը, թե դա միայն  պրոպագանդա է»,- նշեց Մանասերյանը:

Քննարկմանը մասնակից սոցիոլոգ Սամվել Մանուկյանը  անդրադարձավ բնակչության սպասումներին: Ըստ նրա հունիսին իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ  ընդհանուր առմամբ բնակչության շրջանում դեռևս կա իշխանությունների հանդեպ վստահության որոշակի պաշար, չնայած այն հանգամանքին, որ համակարգային խնդիրների լուծման տեսակետից զգացվում է կառավարության անփորձ լինելը։
Սակայն բնակչությունը դեռ պատրաստ է սպասել: Այդպես, Հայաստանի բնակչության 30 տոկոսը պատրաստ է ևս վեց ամիս երկրում ընթացող գործընթացներն ընդունելի համարել, հարցվածների 20 տոկոսը այդպիսի դիրքորոշում կունենա ևս մեկ տարի, իսկ 20 տոկոսը՝ 1,5 տարի: 
Նշենք, որ «Պետության սոցիալական քաղաքականությունը համավարակի ժամանակ. արդյոք այն բխում է քաղաքացիների շահերից» քննարկումը նախաձեռնել է «Հանուն սոցիալականարդարության» կուսակցությունը:

 

 

Արմինե Գևորգյան