Բավ է պառակտվել
18-03-2023 20:34

Ռազմավարական ճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Ծանր բեռնատարներին թույլատրվել է երթևեկելել Հյուսիսային Օսիայի վրացական ռազմական մայրուղու այն հատվածով, որը նախկինում փակ էր եղանակային վատ պայմանների պատճառով, շաբաթ օրը հայտնել է հանրապետության ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Կապված տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հետ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության առաջարկությունները՝ մարտի 18-ի ժամը 15:00-ից մինչև հաջորդ ծանուցում թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վրաստանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով շաբաթ գիշերը ժամանակավորապես արգելվել է ծանր բեռնատարների տեղաշարժը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ։

Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային երթուղին Է, որը Ռուսաստանը կապում Է ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի հետ: