Բավ է պառակտվել
18-04-2019 13:51

Ութ հայ ներառվել է Ֆորբսի՝ ռուսաստանցի ամենահարուստ գործարարների վարկանիշային ցուցակում

Հայկական արմատներով ութ ռուսաստանցի գործարար ներառվել է Forbes-ի՝ ՌԴ 200 ամենահարուստ բիզնեսմենների վարկանիշային ցուցակում։

Նրանց շարքում են․”Տաշիր” խմբի նախագահ Սամվել Կարապետյանն, ով 3,7մլրդ․դոլար ունեցվածքով զբաղեցրել է 29-րդ տեղը (ոլորտն՝ անշարժ գույք),

32-րդ տեղում է “Մագնիտ” խանութների ցանցի ստեղծող Սերգեյ Գալիցկին (մանրածախ առևտուր)՝ 3,5մլրդ․դոլար,

իսկ 44-րդ տեղում հայտնվել է Badoo առցանց ծանոթությունների ծառայության ստեղծող Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց)՝ 2,3մլրդ․դոլար (ոլորտը՝ համացանց)։

Վարկանիշային ցուցակի երկրորդ հարյուրակում են ներառվել Ռուբեն Վարդանյանը՝

113-րդ տեղ և 950մլն․դոլար (ներդրումներ), “ՌԵՍՕ խումբ” ապահովագրական ընկերության սեփականատերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները՝ համապատասխանաբար 134-րդ և 135-րդ տեղ, 800-ական մլն․ դոլար ունեցվածքով (անշարժ գույք, ֆինանսներ)։

700 մլն․դոլար ունեցվածքով 146-րդ հորիզոնականն է զաբղեցրել “ՍԿԱՐՏԵԼ” ընկերության հիմնադիր և սեփականատեր, “Yota” բաժնետեր Ալբերտ Ավդոլյանը (ներդրումներ),

ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր և տնօրենների խորհրդի անդամ Դեյվիդ Յանգը (տեղեկատվական տեխնոլոգիաներ) եզրափակում է վարկանիշը, նրա ունեցվածքը գնահատվում է 500մլն․դոլար։

Forbes-ը նշում է, որ 200 ամենահարուստ ռուսաստանցիների ընդհանուր հարստությունը կազմում է 496 մլրդ դոլար:

Վարկանիշային ցուցակը գ;խավորում է “Նովատեկ”-ի ղեկավար և “Սիբուր”-ի բաժնետեր Լեոնիդ Միխելսոնը 24 միլիարդ դոլար ունեցվածքով: Առաջին հնգյակում ընդգրկվել են ՆԼՄԿ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը (21.3 միլիարդ դոլար), LUKOIL- ի նախագահ Վագիթ Ալեքպերովը (20,7 մլրդ դոլար), “Սեվրստալ” -ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը (20,5 մլրդ դոլար) և “Նովատեկ”-ի տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն (20,1 մլրդ դոլար):