Բավ է պառակտվել
16-05-2022 11:07

Հայաստանի գործարարներն արդեն կարող են ուղիղ վաճառք իրականացնել Wildberries-ում․ բացվել է առաջին լոգիստիկ կենտրոնը

Wildberries-ը Հայաստանում բացել է առաջին լոգիստիկ կենտրոնը, որը տեղի գործարարներին հնարավորություն է տալիս ուղիղ վաճառք իրականացնել օնլայն հարթակում:

Ընկերության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը բացվել է Երևանում 2022թ․ մայիսին, ինչը թույկ է տալիս օնլայն հարթակում գործարկել ապրանքների ուղիղ վաճառք տեղական բիզնեսի ներկայացուցիչների կողմից «Մարկետփլեյս» մոդելով(վաճառողների պահեստներից)։ Ձեռնարկատերերը տեղեկություններ են ստանում պատվերների մասին իրական ժամանակում և ապրանքները առաքում տեսակավորման կենտրոն, որտեղից դրանք ուղարկվում են հաճախորդներին։ Լոգիստիկ կենտրոնում իրականացվում է նաև երկիր մուտք գործած պատվերների տեսակավորումը։

Առաջին փուլով վաճառքի «Մարկետփլեյս» մոդելի աշխատանքը Հայաստանի գործարարների համար հասանելի է միայն երկրի ներսում, սակայն ապագայում աշխարհագրությունը կարող է ընդլայնվել դեպի այլ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան:

Հանրապետության գործարարների համար գործում է seller.wildberries.ru պորտալում գրանցման պարզեցված ընթացակարգ. վաճառք սկսելու համար բավական է կատարել կարճ գրանցում և տեղադրել ապրանքների մասին տեղեկատվություն:

«Մենք շարունակում ենք զարգացնել մեր գործընկերությունն ու բարեկամությունը Հայաստանի հետ. 2018 թվականին առաջին անգամ գործարկվեց մեր առցանց խանութը, 2021 թվականին մենք տեղական բիզնեսների հետ միասին գործարկեցինք պատվերների ստացման կետեր բացելու ֆրանշիզան, իսլ այժմ անում ենք հաջորդ կարևորը։ քայլը՝ բացում ենք տեսակավորման նոր կենտրոն և գործարկում ուղիղ վաճառքներ երկրի գործարարների կողմից։ Վստահ ենք, որ սա թույլ կտա բարձրացնել մեր գործընկերությունը նոր մակարդակի, կաջակցի տեղական բիզնեսին և կավելացնի նրանց ներկայությունը առցանց հատվածում»,- մեկնաբանել են Wildberries-ի մամլո ծառայությունում։

Wildberries-ը շարունակում է ընդլայնել իր առցանց հարթակը տարբեր երկրների տեղի գործարարների համար: 2020-2021 թթ․ ուղիղ վաճառքի հնարավորություն է ստեղծվել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի բիզնեսի ներկայացուցիչների համար: