Բավ է պառակտվել
06-12-2022 18:15

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալը ԱՄՆ-ում քննարկել է հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի հարցերը

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի աշխատակիցների հետ, քննարկել է Հայաստանից դուրս բերված ակտիվների վերադարձին ու փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գալյանը հանդիպել է նաև ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի խնդիրներին, փողերի լվացման դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու քրեական վարույթների շրջանակում իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցերի: