Բավ է պառակտվել
22-11-2018 18:56

Ռուսաստանի ֆինանսների փոխնախարարը առաջարկում է ԵԱՏՄ-ում առաջ մղել ռուսական ռուբլով հաշվարկների հայեցակարգը

Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը կարծում է, որ անհրաժեշտ է խթանել հաշվարկները ռուսական ռուբլով՝ Եվրասիայում ամենամեծ տնտեսական տարածքի արժույթով:

“Հարցը ազգային նախապատվության մեջ չէ, պարզապես Ռուսաստանն այն ամենամեծ շուկան է, որտեղ ներկա են մնացած տնտեսությունները, և որն ապահովում է ինչպես կապիտալն, այնպես էլ աշխատուժը և հումքը: Եվ, այդուհանդերձ, տրամաբանական է, առաջ տանել այն գաղափարախոսությունը, որ ռուբլով հաշվարկները առաջնահերթություն են ԵԱՏՄ համար”, - ասել է նա` ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» XIII միջազգային համաժողովի բացման ժամանակ:

Այս առումով Ստորչակը բացատրել է, որ շուկան, փաստորեն, արդեն այդպես էլ զարգանում է:

“Ռուբլին գերակշռում է երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում, երբեմն ներկրման-արտահանման փոխադարձ ապրանքաշրջանառության 80%-ն իրականացվում է ռուսական ռուբլով”։
Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալն այս համատեքստում նշել է, որ, ըստ էության, ապադոլարացման խնդիրն արդեն լուծվել է եվրասիական տարածքում․պայմանագրերում դոլարն ավելի ու ավելի քիչ է օգտագործվում որպես հաշվարկային արժույթ։
“Այնուամենայնիվ, հարկավոր է աշխատել այս ուղղությամբ, և ես անհրաժեշտ չեմ համարում ամաչել այն բանից, որ ռուսական ոուբլին եմ առաջ մղում որպես հաշվարկների և վճարումների միջոց”,- ընդգծել է Ստորչակը։