Բավ է պառակտվել
06-04-2020 15:15

Համավարակի ընթացքում մի շարք ապրանքների արտահանման արգելքները կազդեն նաև Հայաստանի վրա

COVID-19-ի ընթացքում մի շարք պարենային ապրանքների արտահանման նկատմամբ ԵՏՀ սահմանած արգելքները կազդեն նաև Հայաստանի վրա, ասել է երկուշաբթի էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նա հիշեցրել է, որ մարտի 31-ին ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է կայացրել 3 ամսով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն արգելել մի շարք ապրանքտեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներից։

“Խոսք առաջին անհրաժեշտության և պարենային ապրանքների մասին է, բայց եթե Հայաստանը դրանք ներմուծում կամ արտահանում է ԵԱՏՄ շրջանակներում, ապա արգելքը չի գործում”, - ասել է Սիմոնյանը Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ սահմանափակումն ուժի մեջ է երեք ամիս ժամկետով և միայն ԵԱՏՄ-ի սահմաններից դուրս, որպեսզի պահպանվի ներքին սպառման անհրաժեշտ ծավալը Միության երկրների համար:

Միաժամանակ, նա շեշտել է, որ սահմանափակումները չեն տարածվում հումանիտար բեռների վրա, որոնք ուղարկվում են մարդասիրական օգնության շրջանակներում:

ԵՏՀ կոլեգիայի մարտի 31-ի նիստի արդյունքներով որոշվել է ժամանակավոր արգելք սահմանել ԵԱՏՄ երկրներից առանձին տեսակի պարենամթերքի արտահանման նկատմամբ։ Այդ թվում են՝ սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, կորեկը, ձավարը, խոշոր աղացած ալյուրը, հնդկաձավարից ստացած այլ պատրաստի սննդամթերքը, մանրացված և չմանրացված սոյայի և արևածաղկի սերմերը։

Սահմանափակումները կգործեն մինչև հունիսի 30-ը: Նշվում է, որ արգելքի ներդրումը հնարավորություն կտա ապահովել բնակչությունը բավարար քանակությամբ պարենամթերքով սանիտարական և համաճարակաբանական իրավիճակի սրման ժամանակ: