Բավ է պառակտվել
10-06-2022 11:38

Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը նեղ կազմով

Երևանում ընթանում է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը նեղ կազմով, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնում է ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Վահան Հունանյանը։

«Նիստի օրակարգում ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ արագ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր», - ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նիստից հետո նախատեսվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ 2022-2024թթ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։