Բավ է պառակտվել
17-04-2017 10:43

Ոսկին թանկացել է, հասնելով հնգամսյա առավելգույն ցուցանիշին

 

Հյուսիսային Կորեայի շուրջ քաղաքական լարվածության մեծացման արդյունքում ոսկու համաշխարհային գները 2016թ. նոյեմբերից ի վեր հասել են առավելգույն նշագծին:
Նախորդ շաբաթ ոսկին թանկացել էր 2,5 տոկոսով, մեկ շաբաթվա ընթացքում գնի աճի նման դինամիկան նախորդ տարվա հունիսից ամենազգալին է:
Երևանի ժամանակով ժամը 10:20-ին, ոսկու գինը սակարկությունների փակման նախորդ մակարդակի համեմատությամբ աճել է 0,08 տոկոսով՝ մինչև 1289 դոլար տրոյական ունցիայի դիմաց: Արծաթի գինը նույնպես թանկացել է 0,22 տոկոսով՝ ունցիայի դիմաց մինչև 18,55 դոլար:
Մարտ ամսին Ռուսաստանի ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևը հայտարարել էր, որ մինչև 2017թ. գերատեսչությունը նախատեսում է օրենսդրության մեջ այնպիսի փոփոխություններ մտցնել, որոնք ռուսաստանցիներին թույլ կտան բանկային հաշիվներ բացել թանկարժեք մետաղներով, ինչպես նաև առանց հարկերի ոսկի գնել և վաճառել:
Կորեական թերակղզում առկա իրավիճակը վերջին օրերին միջազգային քաղաքականության ամենալարված թեմաներից է: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը տարածաշրջանում հարվածային խումբ են կենտրոնացրել ՝« Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ: հաղորդվում էր, որ ամերիկացիները պատրաստ են հարված հասցնել հյուսիսկորեական ռազմական օբյեկտներին, եթե Փհենյանը համարձակվի ևս մեկ անգամ ատոմային փորձարկում անել: Կանխարգելիչ հարված հասցնել է սպառնացել նաև ԿԺԴՀ-ն: