Հետաքրքրական է, որ Cirque du Soleil-ի թիմը, հաճախ լինելով Ռուսաստանում, մինչև օրս դեռ չէր աշխատել ռուսական նորաձևության գլխավոր հեքիաթասացի `Ալյոնա Ախմադուլինայի հետ: Այս տարի այդ բացը լրացվել է: Դժվար է պատկերացնել ռուսական դիզայներներից ուրիշ մեկին ում ոճը, նույն կերպ կհամապատասխաներ Cirque du soliel-ի թիմին, որը հայտնի է իր կախարդական կատարումներով: Յուրաքանչյուր սեզոնում դիզայները ներկայացնում է նոր հեքիաթի սեփական տարբերակը, երբեմն որպես հիմք վերցնելով արդեն հայտնի ու հին սցենարները, իսկ երբեմն էլ հանդես է գալիս իր սեփական հրաշալի պատմություններով:
Իսկ այս տարի, նա առանձին հավաքածու կստեղծի Cirque du Soleil-ի արվեստագետների համար նրանց հագցնելով Ամանորյա Joel շոուի համար, որը կցուցադրվի հունվարին «Барвиха Luxury Village» համերգասրահում: Ներկայացմանը մասնակցելու են ընդամենը 22 դեասան աշխարհի 8 երկրներից: Նրանցից յուրաքանչյուրը շոուի ընթացքում մի կոստյում չէ որ պիտի փոխի. հեղինակների սցենարով պերսոնաժները տեղափոխվելու են իրական և Սառցե Թագուհին երեկույթի հեքիաթային աշխարհների միջև, այնպես որ, այդ երկու հարթակների համր պահանջվում են ամբողջությամբ տարբեր հագուստներ: Արդյունքում, Ալյոնա Ախմադուլինան ներկայացման համար ստեղծվել է մոտ 40 բեմական հագուստ, որոնցից մի քանիսի էսքիզները նա պատրաստ էև ցույց տալ հանրությանը, չսպասելով պրեմիերային: