Բավ է պառակտվել
28-01-2017 23:39

Chanel Couture, գարուն-ամառ 2017 հավաքածու (Լուսանկարներ)

Կառլի ամեն ցուցադրությանը սպասում են գրեթե նույն պատկառանքով, ինչպես, որ Դելփյան պատգամախոսի կանխատեսումներին: Մեկ տարի առաջ այն մեզ սպառնում էր էկոլոգիական աղետով ՝ ստեղծելով փայտե հարթակ և զարդարանքներ: Իսկ 2010թ.-ին սպառնում էր գլոբալ տաքացմամբ՝ հարթակի մեջտեղում տեղադրելով սառցաբեկոր:
Այս անգամ Chanel-ի մոդելները ամբողջապես շրջապատված էին հայելիներով. վերևից, ներքևից և բոլոր կողմերից հանդիսատեսը կարող էր տեսնելի իր սեփական արտացոլանքը:
Եվ չնայած այն բանին, որ ինքը ոճաբանը պնդում է, որ իր համար ոգեշնչման առարկա էր դարձել Ալբերտո Ջակոմետիի 1926 թվականի « Կին –գդալ» քանդակը, խորաթափանց հանդիսատեսը կհասկանա, թե ինչ միտք է ուզում մեզ հասցնել մաեստրոն.« Մի դատեք, որ չդատվեք»,-այսպես է Լագերֆելդը պատասխանում նորաձևության աշխարհի արձագանքին՝ այն նորությանը, որ ինքը զգեստներ է ստեղծելու Մելանյա Թրամփի համար, և որ այս հավաքածուի շատ զգեստներ հարմարեցված են առաջին տիկնոջ ճաշակին:
Բայց բավական է խոսել քաղաքականության մասին, ի՞նչ են ի վերջո պատրաստել մեզ համար Chanel-ում:
Կանացիության խելահեղություն՝ բարձր իրանով նրբագույն տվիդե հավաքածու, կակաչ-կիսաշրջազգեստներ և փետուրներով ու փուլակներով երեկոյան զգեստներ: Շրջազգեստով կոստյումները ընդգծված են լայն գոտիներով և խորը դեկոլտեներով: Կոկտեյլային կերպարներին հետևում են երեկոյանները՝ մանր ուլունքներից ասեղնագործություններով, բուֆերով, ծալքերով, փոռիկներով, փետուրներով և փուլակներով:
Ցուցադրությունը եզրափակել է Լագերֆելդի մուսա Լիլի- Ռոուզ Դեպը՝ վարդագույն օրգանզայից նրբագույն հարսանեկան զգստով: Դա Կառլին ոգեշնչող կանանց նվիրված յուրօրինակ հիմն էր, ինչպես նաև նրանց հանդեպ շատ խիստ չլինելու կոչ:
Ցուցադրության հիմնական բաղադրիչներն էին՝ կոկտեյլային կոստյումները, երեկոյան զգեստները, ԱՄՆ-ի 50-ականների ռաջին տիկինների մոդան:

     

     

Սանրվածքներն ու դիմահարդարումը. կոկիկ կերպով հավաքված մազեր, աչքերի անկյունների փայլեր, վառ շուրթեր, չեզոք, անփայլ մեյք-ափ:
Գերիշխող գույներ. վարդագույնի, կանաչի, դեղինի նուրբ երանգներ, փայլուն արածաթագույն, կապույտ և մանուշակագույն:
Ոճային հնարքներ. Կոստյումների երանգով գլխարկներ, զգեստները շարունակող փուլակներով բոտֆորտներ, լայն կոնքեր և խոշոր գոտիների օգնությամբ ստեղծված նեղ իրաններ, մետալիկ թելով կարված նուրբ երանգների կտորներ:
Աքսեսուարներ. Լայն գոտիներ, ոտքի մարգարտե շղթաներ, թափանցիկ թիկնոցներ: