Բավ է պառակտվել
27-11-2017 17:38

Դիանա Հակոբյանը կպայքարի «Միսս-Մոսկվա -2017» տիտղոսի համար

 

Նոյեմբերի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաքի ամենագեղեցիկ աղջկա կոչման համար մրցելու է 40 գեղեցկուհի:
Գեղեցկուհիները ջանասիրաբար պատրաստվում են եզրափակչին: Այս տարի շոուի պարային մասն իր վրա է վերցրել համաշխարհային ճանաչում ունեցող Todes բալետի հիմնադիր Ալլա Դուխովան: Նա նաև ներառված է մրցույթի ժյուրիական կազմում: Մոսկվայի ամենագեղեցիկ աղջկան ընտրող հայտնիների թվում է նաև Տեոնա Դոլնիկովան:Մյուզիքլների աստղը, դերասանուհին և երգչուհին ևս պարապում է աղջիկների հետ. նա դասավանդում է դերասանական վարպետություն:
Մրցույթի մասնակիցների հետ վարպետության դասեր են անցկացնում առաջատար ոճաբաններ: Շոուն դիտելու են գալու նաև հյուրեր արտերկրից: Հանդիսատեսին սպասվում է շքեղ պարահանդես:
Նշենք, որ մրցույթի հաղթողը կստանա «Краса России» («Ռուսաստանի գեղեցկություն») մրցույթում Մոսկվան ներկայացնելու իրավունք, ինչպես նաև շատ տարատեսակ մրցանակներ: