Բավ է պառակտվել
25-10-2016 13:05

Մադոննայի դիզայներները կհագցնեն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին

Իտալական Dsquared2 բրենդը դարձել է բրիտանական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի նորաձևության պաշտոնական գործընկերը:

Մարզիկների համար մարզաշապիկներ կկարվեն, որոնցով նրանք կարող են մեկնել Չեմպիոնների լիգայի խաղերին: «Մենք ֆուտբոլիստների և անձնակազմի համար ժամանակակից ուրվագծով եզակի կոստյումեր ենք մշակել: Նոր կերպարներից մեկը կկոչվի casual ոճով մարզիկ-ճանապարհորդ» - հայտնել են ընկերության հիմնադիրներ Դին և Դեն Քեյթենները:

Dsquared2 ապրանքանիշի ներքո արտադրվում է հագուստ, աքսեսուարներ և օծանելիք: Տարբեր ժամանակներում բրենդի հետ համագործակցել են այնպիսի երաժիշտներ ինչիսիք են Ջասթին Թիմբերլեյքը, Ռիքի Մարտինը և Ռոբի Ուիլյամսը:

Բացի այդ, դիզայներները նաև Մադոննայի համար ավելի քան 150 բեմական հագուստ են ստեղծել, որոնցով արվեստագետները 2002 թ. մասնակցել են Don’t tell Me համաշխարհային շրջագայությանը: