Բավ է պառակտվել
10-10-2021 13:01

Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Christian Dior Parfums-ի ստեղծագործական տնօրեն․ այդ պաշտոնում նա փոխարինել է լեգենդի

Հայտնի օծանելիքագործը Dior-ում իր աշխատանքը կհամատեղի սեփական ապրանքանիշի նախագծերի հետ:

Աշխարհահռչակ օծանելիքագործ, ծագումով հայ ֆրանսիացի Ֆրանսիս Քուրքջյանը նշանակվել է Dior- ի ստեղծագործական տնօրեն: Այս մասին հայտնել է Քուրքջյանն Instagram- ի իր էջում:

Այս պաշտոնում նա կփոխարինի աշխարհի ամենահայտնի վարպետներից մեկին՝ Parfums Christian Dior-ի աշխատակազմում առաջին օծանելիքագործ Ֆրանսուա Դեմաշիին, ոբ գնում է թոշակի:

Միաժամանակ, Քուրքջյանը կպահպանի իր սեփական ընկերության՝ Maison Francis Kurkdijan-ի գեղարվեստական ​​ղեկավարի պաշտոնը , որը նա հիմնել է 2009 թվականին Մարկ Շայայի հետ:

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ Christian Dior Parfums- ին՝ ոգեշնչող պատմությամբ և ստեղծագործական ոգով վճռականորեն դեպի ապագա ձգտող օծանելիքի տանը։ Ուրախ եմ, որ կկարողանամ փոխանցել իմ տեսլականը հոտավետ ստեղծագործություններով։ Աշխատել Maison Dior- ում, միաժամանակ շարունակելով ստեղծագործել իմ սեփական օծանելիքի տան համար մեծ արտոնություն է», - հավելել է նա:

Օծանելիքագործը շնորհակալություն է հայտնել իր ընտանիքին և ընկերներին աջակցության համար:

Ֆրանսիս Քյուրքջյանը օծանելիքի ասպարեզ է մտել 1995 թվականին, 24 տարեկան հասակում,Ժան-Պոլ Գոտյեի համար «Le Mâle» բույրը ստեղծելուց հետո, որն անմիջապես հիթ դարձավ։

Նույն տարում նա սկսեց իր առաջին ստեղծագործական համագործակցությունը Սոֆի Կալեի հետ, ով առաջարկեց նրան ստեղծել L’odeur de l’argent-ը՝ «փողի հոտ» և ստեղծագործական ազատություն տվեց նրան առանց որևէ սահմանափակման:

Հետագայում օծանելիքագործը համագործակցել է Burberry-ի և Calvin Klein-ի հետ, ինչպես նաև ցուցահանդեսներ և ելույթներ կազմակերպել այնպիսի շքեղ վայրերում, ինչպիսիք են Grand Palais-ն և Château De Versailles- ը:

Maison Francis Kurkdjian-ի գրեթե բոլոր օծանելիքները գենդերային առումով չեզոք են, դիրքավորվելով ունիսեքս սեգմենտում: Դրանցից յուրաքանչյուրի ընտրությունն ընդգծում է բաղձալի սրվակի տիրոջ նշանակալիությունն ու նուրբ ճաշակը: