Բավ է պառակտվել
11-08-2021 20:18

2021-ի աշուն/ամառ նորաձևության 30 հիմնական միտումները (լուսանկարներ)

Մարտ ամսին մենք ամփոփում էինք 2021-ի աշուն/ձմեռ նորաձևության շաբաթի արդյունքներն ու ասում ․ «Այ, թե շուտ սկսենք կրել այս ամենը»։ Կես տարին մեկ օրվա նման անցավ, և ահա, կանգնած ենք նոր՝ վառ գունազարդված և փափուկ տրիկոտաժով պարուրված սեզոնի շեմին։

Կարծես, պետք է մոռանանք սև և կապույտ մինիմալիստական ոճի վերարկուների մասին և փոխարինենք դրանք վառ դեղին, լայմի գույնի և նարնջագույն տարբերակներով։ Կերպարը պետք է ամբողջացնենք հյութեղ երանգների ծավալուն թաթմաններով և մետաքսե գլխաշորերով։ Իսկ վերարկուի տակից պետք է հագնենք փայլերով պատված զգեստներ, որպեսզի երբեք չմոռանանք, որ կյանքն ուրախ կառնավալ է։

Կլինեն նաև ռիսկեր: Ugly shoes` տգեղ կոշիկների միտումը հասնում է բոլորովին նոր մակարդակի`այսօր մենք ուշադրություն ենք դարձնում մորթյա ունտերին և սրածայր սպորտային կոշիկներին: Դրանք պետք է կրել պարկաների՝ երկար տաք բաճկոնների և լեռնադահուկորդների գունավոր մարզահագուստով, ինչպես առաջարկում են Versace-ն և Miu Miu-ն, քանի որ բացօթյա (outdoor) միտումը շարունակում է թափ հավաքել: Նայեք, թե էլ ինչ է մեզ սպասում արդեն գրեթե վրա հասած սեզոնին։

«Պապիկի» սվիտեր


2020 թվականին զգեստապահարանի նաֆթալինային շղարշով ամենանորաձև իրը գործած ժիլետն էր: 2021 թվականին դրան փոխարինում է հին դպրոցական՝ օլդսքուլ նախշով «պապիկի» սվիտերն, ինչպիսին առաջարկում են Versace-ն Chanel-ը կամ Prada-ն
Versace, Prada, Chanel

Զոլավոր տրիկոտաժ


Այս սեզոնին զոլավոր գունավոր տրիկոտաժը հայտնվեց Marni-ի, Eckhaus Latta-ի и Kiko Kostadinov-ի հավաքածուներում: Առաջինը ներկայացրեց տոպ+տաբատ, երկրոդը՝ կոմբինեզոն, իսկ երրորդը՝ վառ զգետս, որն առաջարկվում է կրել սրածայր սպորտային կոշիկներով:
Marni, Eckhaus Latta и Kiko Kostadinov

Տրիկոտաժ, որը շնչում է


2020 -ի վերջին բազմաթիվ փոքր բրենդներ ներդրեցին տրիկոտաժի միտումը, որը, կարծես, քանդվում է կարերից։ Մեծ բրենդերն ընդունեցին միտումը և մի փոքր փոփոխեցին այն. նրանց տրիկոտաժը չի պատռվում, այլ շնչում է: Որպես օրինակ՝ Miu Miu, Givenchy և Acne Studios:
Miu Miu, Givenchy, Acne Studios

Ունտեր


Ունտերը՝ բոլորի հանգիստը խռոված կոշիկները սկզբում հայտնվեցին Celine-ի
տղամարդկանց ցուցադրությանն, այնուհետև Chanel-ի, իսկ հետո՝ Miu Miu-ի մոտ։ Կմնան, թե ոչ՝ մեծ հարց է: Բայց մենք ռիսկի կդիմեինք:
Miu Miu, Chanel, Celine

Մորթե պայուսակներ


Թվում է, թե 2021 թվականի աշուն/ձմեռ սեզոնին մորթին ամենուր է: Նույնիսկ պայուսակների վրա, ինչպես պատմության գիրկն անցած 2015 -ին: Ճիշտ է, ոչ գունավոր, ինչպես վեց տարի առաջ ամենանորաձև վարդագույն Shrimps պայուսակի դեպքում էր, այլ բնական երանգների, ինչպես առաջարկում են Fendi- ին, Miu Miu-ն և Prada-ն:
Fendi, Miu Miu, Prada

Տպանախշով պայուսակներ


Որոշ բրենդներ, ինչպես օրինակ՝ Balmain-ն, այս սեզոնին վերակենդանացրել են իրենց մոնոգրամներն և տեղադրել պայուսակների վրա: Մյուսներն (ինչպես Prada-ն և Versace-ն) զարդարում են իրենց պայուսակները համարձակ, գունագեղ տպանախշերով:
Versace, Balmain, Prada

Թևքեր թևիկներ


Թաքնված ուժի ամենասրտառուչ թրենդը՝ լապտերանման թևքերն այս սեզոնին էվոլյուցիայի են ենթարկվել։ Արդյունքում Toga-ն, Courrèges-ը և Daniel del Core-ն բառացիորեն թևեր նվիրեցին կանանց։
Toga, Courrèges и Daniel del Core

Սրածայր սպորտային կոշիկներ


Մեկ այլ հակասական կոշիկը` սրածայր սպորտային կոշիկները վերադառնում են 2010 -ականներից: Մեր ֆավորիտը կպչուն կապիչնեով Kiko Kostadinov-ն է: Նմանատիպ տարբերակներ են ներկայացրել նաև AZ Factory- ին և Marni- ին:
AZ Factory, Marni, Kiko Kostadinov

Գլխաշորեր


Անցյալ ձմռանը ամենատարածված գլխածածկը բալակլավն էր: Հաջորդը կլինեն գլխսշորերը: Կրեք դրանք այնպես, ինչպես Dior-ի, Versace-ի և Maison Rabih Kayrouz-ի ցուցադրություններին:
Dior, Versace, Maison Rabih Kayrouz

Թագավորական տրամադրություն (վայբ)


Կամ դիզայներները զանգվածաբար ոգեշնչվել են «Բիրջերթոններից», կամ բոլորիս մոտ պարզապես ցանկություն առաջացավ մեզ զգալ թագավորական ընտանիքի անդամ: Dior- ը ցուցադրեց շքեղ շղարշե զգեստներ (և այն էլ Վերսալում), Gabriela Hearst-ը՝ երկար սպիտակ թիկնոց (կեյպ), և Միուչա Պրադան Miu Miu- ում ՝ փայլերով ասեղնագործված:
Dior, Gabriela Hearst, Miu Miu

Սև power suit


Տաբատով սև կոստյումը տանուլ չտվող տարբերակ է բոլոր ժամանակների համար: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարում համազգեստի միտումը մեծ ժողովրդականություն է վայելում, նման power suit-ը դառնում է առավել անհրաժեշտ: Ուշադրություն դարձրեք Versace-ի, Peter Do- ի և Ann Demeulemeester- ի տարբերակներին։
Versace, Peter Do, Ann Demeulemeester

Ծոպեր


Ծոպերը 2020-ի աշուն/ձմեռ սեզոնի թրենդն է, որոնք հայտնի դարձան Bottega Veneta- ի Դանիել Լիի թեթև ձեռքով: Դատելով ամեն ինչից, Քիմ Ջոնսը Fendi- ից որոշեց բառացիորեն «ցիտել» Լիի ծոպերով վերարկուն, Chanel- ը դրանցով զարդարել է նրա կիսաշրջազգեստը, իսկ Chloé- ն ՝ զգեստներն ու աքսեսուարները:
Chanel, Fendi, Chloé

Պայծառ վերարկու


Նույնիսկ եթե հաջորդ աշունը մառախլապատ և մռայլ լինի, Prada- ի, Sacai- ի և Nina Ricci- ի առաջարկած վառ վերարկուները կբարձրացնեն ձեր տրամադրությունը։ Առաջնահերթությունը տրվում է դեղին, լայմի և նարնջագույնի հագեցած երանգներին:
Prada, Sacai, Nina Ricci

Աութդորի նոտաներ


Outdoor- ը դանդաղ, բայց վստահ քայլերով նվաճում է նորաձևության աշխարհն: Այս սեզոնին Versace-ն, Miu Miu-ն և Louis Vuitton-ը դիմել են էքստրեմալ սպորտի մարզահագուստի: Համոզված ենք, որ սա դեռ սկիզբն է: Հաջորդ սեզոնին միտումը կշարունակի թափ հավաքել:
Versace, Miu Miu, Louis Vuitton

Թաթմաններ


Անցած սեզոնին պարահանդեսի թագուհին գունավոր երկար ձեռնոցներն էին: Հաջորդում դրանք կփոխարինվեն թաթմաններով` ծավալուն, ինչպես Givenchy-ինն են, երկար մորթյա, ինչպես Miu Miu -ինը և տրիկոտաժե, ինչպես Sacai-ինը:
Miu Miu, Givenchy, Sacai

Տոն, որը միշտ քեզ հետ է


Դիզայներները հաստատ հավատում են, որ աշնանը մենք վերջապես կկարողանանք վերադառնալ մեր հին կյանքին: Եվ նրանք առաջարկում են լրացնել կորցրած ժամանակը՝ պճնվելով բառացիորեն ամեն օր: Ոսկեգույն և արծաթագույն փայլող կոշիկներ, փարթամ ծալերով կիսաշրջազգեստներ տոպերով՝ ասեղնագործված փայլուն թեփուկներով, և, իհարկե, փետուրներ. 2021 թվականի աշուն/ձմեռ սեզոնին կարելի է ամեն ինչ։ Կարևորը՝ պահպանել բալանսը և նման իրերը համատեղել զգեստապահարանի բազային տարրերի հետ:
Valentino, Louis Vuitton, Chanel