Բավ է պառակտվել
23-02-2021 12:11

Տղամարդկանց նորաձևության շաբաթվա հիմնական միտումը. Բոմբերները վերադառնում են (լուսանկարներ)

Մինչ այս գարնանը կանանց զգեստապահարանում հիմնական երազանք է մնում 1970-ականների ոգով «օլիմպիյկա»-ն՝ տղամարդկանց նորաձևության շաբաթվա դիզայներներն ակտիվորեն ակնարկում են. բոմբեր բաճկոնները նորից մոդայիկ են։ Ժամանակին զգեստապահարանի այս իրը նախատեսված էր բացառապես օդաչուների համար. բոմբերի անմիջական նախահայրն է համարվում մորթյա օձիքով B-15 ռազմական բաճկոնը, որը պատրաստված էր բամբակից: 1945-ից հետո, խնոյողության նկատառումներով դրանք սկսեցին պատրաստել նեյլոնից (մինչ այդ այն օգտագործվում էր միայն պարաշյուտներ պատրաստելու համար): Ավելի ուշ այս համազգեստը շատ սիրվեց տարբեր ենթամշակույթների ներկայացուցիչների կողմից և չշրջանցեց գրանժի և հիփ-հոփի սիրահարներին: Ռաֆ Սիմոնսն առաջինն էր, ով նորաձեւության հասարակության ուշադրությունը հրավիրեց բոմբերի վրա Riot, Riot, Riot կոչվող աշուն- ձմեռ 2001 ցուցադրության ժամանակ։ Դա հաջողություն էր:

Dior Alpha Industries Bottega Veneta

Նրանից հետո շատ դիզայներներ են մեկնաբանել այս մոդելը. Ռիկ Օուենսից մինչև Դեմնա Գվասալիա: Շնորհիվ իր հարմարավետ ուրվագծի և հետաքրքիր ձևի, բոմբեր բաճկոնը սիրում են սթրիթսթայլ ոճի սիրահար բոլոր հայտնիները: Օրինակ, միայն Բելլա Հադիդը այս տարի չորս անգամ ցուցադրել է այն: Իսկ Թիմոթի Չալամեն ԱՄՆ նախագահական ընտրություններին էր եկել ծաղկային տպագրությամբ բոմբեր բաճկոնով:

Alpha Industries Alexander McQueen AMI Paris
Տղամարդկանց նորաձևության շաբաթվա ընթացքում դիզայներները տղամարդկանց առաջարկում են չվախենալ փորձարարել գույներով և ձևերով. «Сeline»-ը ներկայացրել էր նեյլոնե բոմբեր բաճկոն, «Prada»- ն՝ դասական մոդել «ոչ մի ավելորդություն» ոգով, իսկ «Alexander McQueen»-ի բոմբերները զարդարված էին ասեղնագործությամբ և բյուրեղներից և մարգարիտներից ապլիկացիաներով։ Այսպիսի բաճկոններով կարմիր գորգով անցնելն էլ ամոթ չէ։

Richard James Burberry