Բավ է պառակտվել
14-06-2017 18:25

Գոհար Ավետիսյանը MAC cosmetics-ի հետ համագործակցող առաջին դիմահարդարն է

 

Դիմահարդարման պարագաներ արտադրող, համաշխարհային ճանաչում ունեցող «M․A․C» ընկերությունը հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանի հետ միասին թողարկել են հարդարման պարագաների Գոհարի սիրած նմուշներով տուփեր:
Գոհար Ավետիսյանը երիտասարդ դիմահարդար է, ում հաջողվել է նվաճել շատ հայտնի մարդկանց և դիմահարդարման միջոցներ արտադրող ընկերությունների հարգանքը: Նրան հաջողվել է իրագործել նաև ամենաբարդ բանը՝ իր տաղանդով և պարզությամբ նա կարողացել է նվաճել հասարակ ժողովրդի սիրտը:
Գոհարն ամեն օր իր աշխատանքային նվաճումների և կյանքի հանգամանքների վերաբերյալ տեղեկատվությամբ կիսվում է սոցկայքերում իր հետևորդների հետ, որոնց թիվը գերազանցում է երեք միլիոնը: