Բավ է պառակտվել
24-12-2019 15:08

2020թ․ գեղեցկության հորոսկոպ․ արքայական աստղագուշակ Դեբի Ֆրանկի կանխատեսումները

2020թ գեղեցկության հորոսկոպը շատ անհրաժեշտ է։ Երբեմն արժե մի կողմ թողնել տրամաբանական մտորմունքները և լսել աստղերի խորհուրդները։ Մեր ուղեցույցը պատրաստել է Մեծ Բրիտանիայի աստղագուծակ, արքայադուստր Դիանայի անձնական խորհրդատու Դեբի Ֆրանկը։ Վայելեք մանրամասն կանխատեսումները ստորև։


Խոյ

Մարտի 21 - ապրիլի 20

Գլխավոր իրադարձություններ

Խոյերի համար կարիերան և ինքնազարգացումը հատկապես կարևոր կլինեն 2020 թվականին: Թե մեկը և թե մյուսը վաղուց ի վեր պահանջում են վերագնահատում, ընդ որում՝ խորհուրդ է տրվում իրականացնել դա տարեսկզբին՝ հունվարի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում: Մի անտեսեք հարմար պահն,, այդ ժամանակ դուք կունենաք հիանալի հնարավորություն ազատվելու այն ամենից, ինչը շատ էներգիա է պահանջում կամ այլևս չի գործում: Մի կողմ նետեք ավելորդը և առաջ շարժվեք: Եթե հանկարծ տարվա սկզբին դժվար կլինի հավաքել ուժերը, հիշե՛ք, որ դրա համար հունվարից բացի՝ բարենպաստ կլինի նաև հուլիսը:

Գեղեցկության սովորություններ

Գալիք տարում գեղեցկության ոլորտում ձեր խնդիրն է կանխարգելել տարիքային փոփոխությունները, ինչով խորհուրդ է տրվում զբաղվել մինչև սեպտեմբեր։ Հատկապես օգտակար կլինեն գլխի մերսումը, դեմքի երիտասարդացնող պրոցեդուրաները, գլխամաշկի մեզո և PRP թերապիան։ Սեպտեմբերի սկզբից մինչև նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, երբ հետադարձ փուլում գտնվող Մարսը կլինի Խոյի համաստեղությունում, ցանկալի է զերծ մնալ կոսմետիկ պրոցեդուրաներից և վիրահատություններից։ Այս ժամանակ պետք չէ փոխել մշտական խնամքը և փորձել նոր պրոցեդուրաներ։

Սնունդ և սպորտ

Ընդհանուր առողջության համար 2020 թվականին Խոյերը պետք է իրականացնեն «հիմնանորոգում»: Սեպտեմբերի սկզբից մինչև նոյեմբերի կեսն ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին, վերանայեք կենսակերպը և ձեռք բերված սովորությունները: Միգուցե արժե հրաժարվել որոշ բաներից: Սա օրգանիզմը մաքրելու հիանալի ժամանակ է: Իսկ էներգիայի անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար այցելեք սաունա և ավելի հաճախ եղեք արևի տակ․ այս ամենը կօգնի պահպանել ներքին կրակը և էներգիան:

Էներգիայի աղբյուր

Ձեզ սնում և ուժ է տալիս հոգեկան ջերմությունը: Ակտիվ և հաճելի մարդկանց հետ շփումը ձեզ ուժ կհաղորդի: Ականջ դրեք ձեր մարմնին և հոգնածության առաջին նշանները զգալուն պես անպայման հանգիստ տվեք ձեզ։

Ցուլ
Ապրիլի 21 - մայիսի 21

Գլխավոր իրադարձություններ

Ցուլերին տրվող հիմնական ցուցումն ամբողջ տարվա համար ամենօրյա խնամքն է։ Գեղեցկության պրոցեդուրաների և առողջության մասին հոգալու համար ամենաբարենպաստ ժամանակը ապրիլի կեսից մինչև մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածն է։ Այդ ժամանակ Վեներան՝ գեղեցկության մոլորակն ու ձեր գլխավոր հովանավորը կգտնվի իր տանը՝ Խոյի համստեղությունում։ Այստեղ կլինի նաև Ուրանը՝ արմատական փոփոխությունների խորհրդանիշը։ Մոլորակների նման դասավորվածությունը կարող է հանգեցնել որոշակի անկայունության և փոփոխությունների ձեր կյանքում։ Նման տատանումները և անկայունությունը կանդրադառնան ընդհանուր առմամբ օրգանիզմի վիճակի վրա։ Ուստի, սթրեսներին և լարվածությանը պատրաստ լինելու համար հոգացեք ձեր մասին։

Գեղեցկության սովորություններ

Գալիք տարում Ցուլերին հարկավոր է սիստեմատիկ խնամք․ մաշկի կանոնավոր մաքրումից, վիտամիններից և սպորտից մինչև առողջության խթանման հատուկ ծրագրեր: Աշնանը, երբ Մարսը կգտնվի հետադարձ փուլում Խոյի համաստեղությունում, ծանրաբեռնվածությունը և սթրեսն ավելի շատ կլինեն, այնպես որ իրեն զգացնել կտա հոգնածությունը։ Այդ ժամանակ խորհուրդ են տրվում բազմազան սպա-պրոցեդուրաներ։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել պարանոցին ոչ միայն գեղեցկության տեսակետից (Վեներայի օղակների շտկում, լազերային հղկում), այլ նաև պարանոցի շրջանում կուտակվող լարվածության առումով։ Ընդ որում, այդ ժամանակահատվածում, մանավանդ հոկտեմբերի 31-ին, պետք է հրաժարվել տարբեր բժշկական միջամտություններից։ Սա անբարենպաստ ժամանակաշրջան է վիրահատությունների և այլ ինվազիվ միջամտությունների համար։

Սնունդ և սպորտ

Քանի որ 2020թ․ Ցուլերի համար կլինի սեփական անձի նկատմամբ արտահայտված սիրո տարի, նրանք առանձնակի ուշադրություն պետք է դարձնեն իրենց սննդակարգին։ Խիստ կարևոր է ճիշտ սնվել, քանի որ գլխավոր նպատակն է ամրապնդել իմունային համակարգը։ Ձեզ օգնության կգան տարբեր վիտամինները, սննդային հավելումները և սուպերֆուդերն։ Այս ամենից զատ, եթե դուք վաղուց ցանկանում էիք անցնել ավելի առողջ ապրելակերպի, հաշվի առեք, որ եկել է բարենպաստ ժամանակը։

Էներգիայի աղբյուր

Ուրախություն և բավարարվածություն զգալու համար Ցուլերը պետք է շրջապատեն իրենց գեղեցկությամբ: Ձեր էներգիայի աղբյուրը արվեստն է և բնությունը:

Երկվորյակներ

Մայիսի 22 - հունիսի 21

2020թ․ մայիսին կսկսվի Երկվորյակների նոր 19-ամյա փուլը։ Այն ռեզոնանսվում է 19 տարի առաջ նրանց կյանքում տեղի ունեցած ժամանակաշրջանի հետ։ Նման ամբողջական վերակենդանացման պատճառը աստղերի դասավորվածությունն է․ հյուսիսային լուսնային հանգույցն տեղափոխվում է հենց Երկվորյակների համաստեղություն, իսկ նոյեմբերի 30-ին Երկվորյակներում տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը։ Հին ժամանակաշրջանի ավարտն ու նորի սկիզբը հագեցած կլինի կարևոր իրադարձություններով և կլինի բավականին վառ։ Սա իսկապես ճակատագրական ժամանակ է, որը կօգնի փոխել այն ամենն, ինչը վաղուց ի վեր փոփոխություն էր պահանջում։

Գեղեցկության սովորություններ

Երկվորյակների բուն էությունը արագությունն է: Նրանք միշտ զբաղված են ինչ-որ բանով, սիրում են բազմախնդրությունը և հաճախ միանգամից մի քանի գործ են անում: Նույնիսկ անձնական խնամքը նրանցից շատ ժամանակ չի պահանջում: Գալիք 2020 թվականը բարենպաստ է նոր կոսմետիկ պրոցեդուրաների, նորարարական մեթոդիկաների և կոսմետոլոգիայի նորույթների փորձարկման համար։ Օրինակ, կարելի դեմքին նոր դիմակ քսել և, միաժամանակ, պոդկաստ լսել կամ որևէ այլ բանով զբաղվել․ ահա և նորույթն ու բազմախնդրությունը։ Սեփական անձով զբաղվելու առավել բարենպաստ ժամանակահատվածը ապրիլի սկիզբն է, մայիսը, հունիսը, հուլիսը և օգոստոսի առաջին օրերը: Այս ամբողջ ընթացքում Վեներան կլինի Երկվորյակում, և միայն 8-րդ օրը կսկսվի հետադարձ շարժումը: Սա հիանալի հնարավորություն է Երկվորյակների համար իրենցով զբաղվելու, վերալիցքավորվելու և երիտասարդանալու համար։ Օգտակար կլինի անցնել համապարփակ դետոքս ծրագիր, ինչպես նաև հետևել ինքնազգացողությանն, ու, ընդհանրապես, սիրել սեփական անձը։

Սնունդ և սպորտ

Երկվորյակներին երբեմն դժվար է կենտրոնանալ, հետևաբար 2020թ․առանձնապես օգտակար կլինի կիրառել գիտակցված սնվելու պրակտիկան։ Հարցը չի սահմանափակվում օգտակար սննդամթերքի ընտրությամբ: Փորձեք մոտենալ սնվելուն որպես մի պրոցեսի, որը տվյալ պահին պահանջում է ձեր լիարժեք ներկայությունը: Սա ներառում է նաև մեդիտացիան, որը կսովորեցնի Երկվորյակներին կենտրոնացնել ուշադրությունը։ Իսկ քանի որ դուք պետք է հետևեք թոքերին և արյան շրջանառությանը, ձեզ համար իդեալականը ֆիթնեսը աէրոբիկան է։ Հետևաբար, Երկվորյակներ, դուք կարող եք համարձակ փորձել նոր և նորաձև վարժություններ՝ աերոբիկ ծանրաբեռնվածությամբ: Ակտիվ հանգիստն աշխատեք անցկացնել բնության գրկում, ձեզ համար չափազանց կարևոր է մաքուր օդ շնչել, թթվածինը թարմացնում է ավելի լավ, քան ցանկացած բիովերակենդանացումը:

Էներգիայի աղբյուր

Ձեր ռեսուրսը մարդիկ են: Գաղափարների փոխանակում, կապերի ընդլայնում, ակտիվ հաղորդակցություն՝ փոխհարաբերությունները չափազանց կարևոր են Երկվորյակների համար։ Զգացողությունը, թե ինչպես են ուրիշներն ապահովում ձեզ նոր ինֆորմացիայով, ուժ և ոգեշնչում է տալիս:

Խեցգետին

Հունիսի 22 - հուլիսի 22

Գլխավոր իրադարձություններ

Հին կապերից և ավելորդից ազատվելն գալիք տարվա հիմնական խնդիրներն են Խեցգետինների համար: Լուսնի ամբողջական խավարումը, որը տեղի է կունենա հունվարի 10-ին Խեցգետնի նշանի տակ, կլինի առաջին «ապաբլոկավորման» կետը: Իսկ նոր լուսնի խավարումը, որը տեղի կունենա հունիսի 21-ին, միայն կընդգծի անհրաժեշտությունն ազատվել այն ամենից, ինչն արգելափակում է էներգիայի ազատ տեղաշարժը ոչ միայն մարմնում, այլև կյանքում:

Գեղեցկության սովորություններ

Խեցգետինների համար գլխավորը կլինի մաքրումը բոլոր ոլորտներում։ Գեղեցկության տեսանկյունից ուշադրություն դարձրեք խորը հյուսվածքների մերսմանն ու լիմֆոդրենաժին։ Մայիսին և հունիսին, երբ Վեներան կգտնվի հետադարձ փուլում, հարկավոր է ուշադրություն դարձնել կյանքի հոգևոր կողմին։ Սա հիանալի ժամանակ է մեկուսացման և կամ, առնվազն՝ մի երկու օր միայնակ անցկացնելու համար։ Ամբողջ տարվա ընթացքում օգտակար կլինեն ջրային ցանկացած տիպի պրոցեդուրաներն ու վարժանքները․ լոգանքներ, ստորջրյա մերսում, լող, ջրամերձ կամ նավակով զբոսանքներ, թիավարում։ Գեղեցկության պրոցեդուրաների լավագույն ժամանակն է օգոստոսը և սեպտեմբերի սկիզբը։ Կարելի ասել, որ սա ձեր իսկ հանդեպ ձեր սիրո ծաղկման ժամանակաշրջանն է։ Մեծ օգուտ կտան ցանկացած կոսմետիկ պրոցեդուրաները և հոգածության դրսևորումները։

Սնունդ և սպորտ

Խեցետիններին խորհուրդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել իրենց ստամոքսին. Վատ չի լինի հետազոտվել, ինչպես նաև ուշադիր լինել սննդակարգի նկատմամբ։ Գերապատվությունը տվեք թեթև սննդին։ Իդեալական կլինի անցկացնել օրգանիզմի խորը մաքրում հունվարի 10-ի կամ հունիսի 21-ի խավարումների ժամանակ: Խեցգետինները հատկապես պետք է հոգ տանել այն մասին, թե ինչպիսի սնունդ են ընդունում ՝ ամեն իմաստով, քանի որ նրանց ստամոքսն ուղղակիորեն արձագանքում է իրենց հուզական վիճակին՝ դժվարացնելով սննդի մարսողությունն: Առաջարկվում է սկսել զբաղվել յոգայով, եթե մինչ այժմ դա չեք արել:

Էներգիայի աղբյուր

Խեցգետինների համար՝ առավել բոլորից, էներգիայի աղբյուր են հանդիսանում հարաբերությունները։ Եվ գալիք տարում նրանք հնարավորություն կունենան ճանաչել այդ աղբյուրի ուժը։ Ձեզ՝ միայն որպես նվիրատու ընկալելու փոխարեն, փորձեք սերն ընկալել որպես աստվածային սնունդ: Այլ կերպ ասած, դուք կարող եք ոչ միայն տալ, այլև լրիվ օրինական ստանալ սերն ու հոգածությունը: Եվ այս մոտեցումը կապված չէ սեփական եսի բավարարման և այդ ժամանակ հարաբերություններում ծագող լարվածության հետ, ավելի շուտ, սա սիրո նոր ընկալումն է, որպես սիրո փոխանակման փոխադարձ պրոցեսի։ Առաջին հերթին, դուք պետք է սիրեք ինքներդ ձեզ։ Եվ եթե սա հաջողվի՝ չեք կարող անգամ պատկերացնել, որքան կփոխվի ձեր կյանքը։

Առյուծ

Հուլիսի 23 - օգոստոսի 23

Գլխավոր իրադարձություններ

Ձեր աստղային քարտեզի գլխավերևում արմատական փոփոխությունների մոլորակ Ուրանն է, ինչը նշանակում է, որ 2020 թվականը Առյուծներին կբերի փոփոխություններ: Ապագա փոփոխությունները կտրուկ կփոխեն ձեր սովորական կենսակերպը և կստիպեն ձեզ մտածել, թե ինչպես ստեղծել «ձեր նոր տարբերակը»` ոչ միայն արտաքինի, այլև ձեր ներքին զգացողությունների առումով:

Գեղեցկության սովորություններ

Գեղեցկության ծրագրերի համար ամենալավ ժամանակը սեպտեմբերի 6-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածն է, երբ Վեներան կլինի Առյուծի համաստեղությունում: Մնալով ձեր նշանի տակ, այն կօգնի ձեզ որքան հնարավոր է պայծառ փայլել: Ուստի, այս ժամանակահատվածում իմաստ ունի այցելել ազնվակիրթ միջոցառումենր՝ «երեկույթի աստղի» կարգավիճակն, ինչպես նաև ինչ-որ մեկի սիրտն արդեն ձերն է։ Այս շրջանում օգտակար կլինեն նաև դեմքի և մարմնի ցանկացած պրոցեդուրաները։

Սնունդ և սպորտ

2020թ․ առողջության թեման կլինի կարևորներից մեկն Առյուծների համար: Ձեզ խորհուրդ է տրվում սկզբունքորեն վերանայել սնվելու համակարգը. հրաժարվել անհամապատասխան սննդամթերքներից կամ նույնիսկ փորձել ընդմիջումներով քաղցել: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է խնդրին հնարավորինս լուրջ մոտենալ, եթե իսկապես ցանկանում եք բարելավել ձեր առողջությունը, կորցնել մի քանի կիլոգրամ և ավելի լավ տեսք ունենալ: Անցեք ստուգողական զննում, կատարեք գենետիկ թեստ, որպեսզի պատրաստեք համապատասխան սնունդ, վիտամիններ և սննդային հավելանյութեր: Նաև զբաղվեք մարզումներով անձնական մարզչի հետ, ով կընտրի օպտիմալ ծրագիրը ցանկալի արդյունքների հասնելու համար:

Էներգիայի աղբյուր

Ուրախության և ստեղծագործության դրսևորումը ոչ միայն ոգեշնչում է Առյուծներին, այլև բարելավում է նրանց կյանքը: Միևնույն ժամանակ, նրանց համար կարևոր է զգալ սեփական մասնակցությունը ստեղծագործական գործընթացին, ուստի համերգները, ներկայացումները, բոլոր տեսակի շոուները և նույնիսկ դասախոսությունները հարմար են էներգիայի վերալիցքավորման համար: Լսելով և դիտելով գործողությունը՝ Առյուծներն ընկալում են ինֆորմացիան և այդպիսով էներգիա փոխանակում:


Կույս

Օգոստոսի 24 - սեպտեմբերի 23

Գլխավոր իրադարձություններ

Կենդանակերպի այս նշանին գալիք տարում մեծ փոփոխություններ են սպասում։ Դրա պատճառը 2020թ խավարումներն են, որոնք մատնանշում են փոփոխություններ կյանքում՝ այդ թվում և անձնական։ Այս նշանի տակ ծնվածները կարող են ակնկալել բնակավայրի, ընտանեկան կարգավիճակի կամ կարիերայի փոփոխություններ, որոնք նոր ուղղություններ կբացեն նրանց համար։

Գեղեցկության սովորություններ

Հաշվի առնելով անձնական խնամքի հանդեպ բծախնդրությունը՝ վերանայեք ձեր կոսմետիկայի պարագաները և ընտրեք նոր միջոցներ, որոնք արդյունավետ կլինեն ձեզ համար։ Կույսերին հարմար են բնական բաղադրիչներն, այնպես որ կարելի է փորձել էկոկոսմետիկան։ Եվս մեկ նրբություն, որին հարկ է ուշադրություն դարձնել, դա Կույսերի անհանգստանալու սովորությունն է։ Ինքներդ ձեզ խոսք տվեք ազատվել այդ սովորությունից 2020թ․և կտեսնեք, որ դեմքի գույնն անմիջապես կլավանա։

Սնունդ և սպորտ

Սննդի հարցում Կույսերը պետք է ընտրողական լինեն, քանի որ սնունդը մարսելու համար հարկավոր է կանոնավոր սնվել ՝ առանց ծանրաբեռնելու համակարգը: Հատկապես օգտակար են բնական մթերքները, թարմ քամած հյութերը: Դրանք ուժ կտան և չեն վնասի նուրբ մարսողական համակարգը։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության համար փորձեք զբաղվել հեծանվավազքով մարզասրահներում, իսկ անհանգիստ մտքերից ազատվելու համար զբաղվեք մեդիտացիայով։ Կույսերի համար օգտակար է սովորել կենտրոնացնել իրենց մտքերը և վիզուալիզացնել այն ամենն, ինչ ուզում են ստանալ կյանքից:

Կշեռք

Սեպտեմբերի 24 - հոկտեմբերի 23

Գլխավոր իրադարձություններ

Դուք ձանձրանալու առիթ չեք ունենա. Կշեռքներին սպասում են կարևոր իրադարձություններ անձնական կյանքում և ընտանեկան հարաբերություններում, որոնք տեղի կունենան 2020 թվականի հունվար և հուլիս ամիսներին: Կրքերի ինտենսիվության պատճառով դուք անպայման կցանկանաք ինչ-որ կերպ պաշտպանել ինքներդ ձեզ, այնպես որ այս ժամանակաշրջանում պետք չէ պլանավորել կարիերայի գլոբալ փոփոխություններ: Աստղերը ևս մեկ լարված պահ են խոստանում աշնանը, երբ հետադարձի փուլում գտնվող Մարսը կլինի Խոյի համաստեղությունում։ Ձեր կապերն այլ մարդկանց, հետ, ընկերությունը գործնական կապերը կարող են դադարել, իրադարձությունները՝ հետաձգվել, իսկ դուք անորոշություն կզգաք: Համբերատար եղեք, արդեն նոյեմբերի կեսից հետո իրավիճակը կսկսի պարզվել, և մինչև տարվա վերջ կորոշվի լավագույն ձևով:

Գեղեցկության սովորություններ

Գեղեցկության մոլորակ Վեներան ձեզ հետ կլինի հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի 21-ը: Այս ընթացքում արժե հոգալ ինքներդ ձեր և արտաքին տեսքի մասին: Ավելի լավ է հրաժարվել ինվազիվ մեթոդներից, քանի որ այս պահին Մարսը հետադարձ փուլում կգտնվի, և վտանգ կա, որ դուք կստանանք սպասվածին հակառակ արդյունքը: Միևնույն ժամանակ, դեմքի խնամքը, մազերի և մարմնի համար պրոցեդուրաները լավ արդյունք կտան: Ի դեպ, սա հիանալի պահ է գեղեցկության միջոցների պաշարները լրացնելու համար. Գնումները հաջող կլինեն:

Սնունդ և սպորտ

Կշեռքների՝ իսկական էսթետնեի համար, չափազանց կարևոր է պնակի մեջ սննդի գույների համադրությունն։ Ուստի, համոզվեք, որ ձեր սնունդը լինի առողջ, աչքի համար գրավիչ, և ցանկալի է, որ բաղկացած լինի տարբեր գույներից: Սննդակարգի ևս մեկ կարևոր կետը խմելու ռեժիմն է: Կշեռքները պետք է ամեն օր շատ ջուր խմեն՝ մաքուր, ֆիլտրացված, գերադասելի է՝ հիմնային, որպեսզի երիկամներն առողջ լինեն և լավ աշխատեն: Ձեր մարմնի տոնուսը բարձրացնելու համար զբաղվեք թենիսով կամ դահուկավազքով, իսկ պիլատեսը կօգնի հասնել հավասարակշռության:

Էներգիայի աղբյուր

Կշեռքների ուժն արվեստում է, ինչը բուժիչ ազդեցություն է թողնում նրանց վրա: Երբ նայում եք մի գեղեցիկ նկարի՝ դուք կլանում եք պատկերի և գույնի մեջ կոդավորված էներգիան: Մաքուր ջրի աղբյուրներով գեղեցիկ վայրերը նույնպես կօգնեն վերականգնել ուժերը: Դա կարող է լինել ցանկացած հաճելի տեղանք, նույնիսկ՝ քաղաքում:


Կարիճ

Հոկտեմբերի 24 - նոյեմբերի 22

Գլխավոր իրադարձություններ

Գալիք տարում Կարիճները կբացահայտեն իրենց «ձայնը»: Այս զգացողության ի հայտ գալը շատ հուզիչ կլինի նրանց համար։ Կարևորագույն ժամանակահատվածը հունվարի սկիզբն է, այնպես որ Նոր տարին կնշեք կենտրոնացած և նպատակաուղղված։ Անակնկալներն այսքանով չեն ավարտվում: Մայիսի 7-ին, երբ լիալուսինը կլինի Կարիճում, հնարավորություն կունենաք դրսևորել ձեզ, իսկ տարեվերջին՝ նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, երբ Վեներան Կարիճների նշանում կգտնվի, նրանք հիանալի տեսք կունենան և կարող են առանձնահատուկ հաջողությունների հասնել:

Գեղեցկության սովորություններ

Կարիճների «գաղտնի զենքը» հատուկ ներքին էներգետիկան է, որը նորաձև դիմահարդարումից և տպավորիչ մազահարդարումից ավելի լավ է աշխատում: Հենց այս տաղանդն է, որ խորհուրդ է տրվում զարգացնել հաջորդ տարի: Ձեր էներգիան ուժեղացնելու և ամբողջ օրգանիզմն ամրապնդելու համար կարող եք փորձել արևելյան բժշկությունը, ասեղնաբուժությունը, Այուրվեդան: Ներքին էներգիայի առումով 2020 թվականը հնարավորություն է տալիս փոխել առավել ամուր կապերը. Կարիճները կկարողանան թուլացնել իրենց կապվածությունները:

Սնունդ և սպորտ

Կարիճներին խորհուրդ է տրվում ավելացնել սննդակարգում պալարայիններ, որոնք ձեզ հողանցում են: Օգտակար կլինեն նաև համեմունքները․ ձեր կյանքին համ ավելացնելով, դրանք նոր զգացողություններ կտան։ Քանի որ Կարիճները անկեղծորեն ձանձրանում են առանց կրքի, ֆիզիկական ծանրաբեռնվածության առումով տեղին կլինի զբաղվել պարերով՝ սալսա, տանգո, որոնք բառացիորեն լիցքավորված են խորը հույզերով։

Էներգիայի աղբյուր

Եվ կրկին ուշադրության կենտրոնում կիրքն է։ Բանն այն է, որ Կարիճը էներգիա է ստանում իր բուռն զգացմունքների միջոցով: Այս նշանի ներկայացուցիչը պարզապես չի կարող պատկերացնել իրեն առանց կրքի, այն նրա համար կենսական նշանակություն ունի: Այն կիրքը, որ այս նշանի ներկայացուցիչները կարող են զգալ աշխատանքի, ընտանիքի, տան, հոբբիների, սիրելիի նկատմամբ՝ էներգիայի լրացման լավագույն աղբյուրն է:


Աղեղնավոր

Նոյեմբերի 23 - դեկտեմբերի 21


Գլխավոր իրադարձություններ

Աղեղնավորներ, եթե կարծում եք, որ Տիեզերքը վերջին անգամ միջամտել է ձեր կյանքին 19 տարի առաջ, ապա վստահ եղեք, որ 2020թ․դուք նրա նոր ազդեցության ականատեսը կլինեք։ Աղեղնավորների համար սկսվում է նոր 19-ամյա փուլը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ լուսնային հանգույցները և խավարումները տեղափոխուվում են այդ նշաններ։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի երկու իրադարձություն․ հուլիսի 5-ը, երբ Աղեղնավորի համաստեղությունում կլինի լուսնի խավարում, և դեկտեմբերի 14-ը՝ նույն նշանում լուսնի ամբողջական խավարումը։ Հիշեք այս ամսաթվերը, դրանք ելակետային կլինեն ձեր կյանքում։ Մայիսը և հունիսը կարևոր են հարաբերությունները վերանայելու առումով, քանի որ Վեներան կլինի հետադարձ փուլում Երկվորյակների՝ ձեր հակադարձ նշանում։

Գեղեցկության սովորություններ

Մայիսին և հունիսին կարելի է վերաբեռնավորվել և վերականգնել առողջությունը, հայտնաբերել և զգալ սեփական ռեսուրսները։ Կոսմետիկ պրոցեդուրաներից արժե ուշադրություն դարձնել ակոպունկտուրային։ Ասեղնաբուժության սեանսները կկարգավորեն էներգետիկ միջօրեագծերը և կապահովեն հակատարիքային ազդեցությունը։

Սնունդ և սպորտ

Աղեղնավորները չեն սիրում երկարատև հացկերույթներ, ուստի նրանց հարմար է արագ սնունդը, բայց այն պետք է լինի առողջ և օգտակար։ Օրինակ՝ բնական հյութեր հատուկ հավելումներով, ինչպիսին է մագնեզիումը։ Կարևոր է նաև պարբերաբար մաքրել օրգանիզմն, առաջին հերթին՝ լյարդը։ Կարելի է պարբերաբար քաղցել և սահմանափակել շաքարի օգտագործումն։ Ամենաակտիվ և խելահեղ Աղեղնավորներին օգտակար կլինի զբաղվել ձիասպորտով և նետաձգությամբ։ Եթե պատրաստ չեք նման փորձությունների՝ կարող եք պարզապես զբաղվել վազքով։ Ձեզ անհրաժեշտ է շատ շարժվել։

Էներգիայի աղբյուր

Այն ամենն, ինչ զվարճացնում և հաճույք է պատճառում Աղեղնավորին, լրացնում է նրանց էներգիայի պաշարը: Ցանկացած խաղ թարմացնում է Աղեղնավորին և նրանց ուժ է տալիս, իսկ ձանձրույթը և առօրյան ընկճախտ են առաջացնում: Այս նշանի ներկայացուցիչների համար օգտակար է լինել բաց վայրերում, որտեղ լավ երևում է երկինքն։ Այնտեղ նրանք կարող են բարելավել իրենց առողջությունը և լիցքավորվել էներգիայով: Եվ անշուշտ, նրանց ցուցված է ճանապարհորդել։


Այծեղջյուր

Դեկտեմբերի 22 - հունվարի 20

Գլխավոր իրադարձություններ

Այն պահը, երբ հունվարի 12-ին Սատուրնը և Պլուտոնն, ինչպես նաև Արեգակն ու Մերկուրին միավորվում են ձեր նշանի մեջ, ձեզ անմոռանալի տպավորություններ է երաշխավորում: Դուք կզգաք, որ եկել է դարաշրջանի ավարտը, շրջադարձային պահը, «չվերադառնալու» կետը: Հետևաբար, այս պահին կարևոր է ձերբազատվել այն ավեորդից, որը պետք չէ տանել հաջորդ տարի։ Յուպիտերը ձեզ հետ կլինի գրեթե ամբողջ տարին, ինչը նշանակում է համապարփակ ընդլայնում. Էներգիայի ավելացում, ներուժի բացահայտում և նոր հնարավորություններ: Ձեզ համար ևս մեկ կարևոր ժամանակաշրջան կսկսվի փետրվարի 16-ին, որը կտևի մինչև մարտի 30-ը: Սա այն ժամանակն է, երբ Մարսը՝ գործողությունների մոլորակը, կլինի Այծեղջյուրում: Նրա հզոր էներգիան զարթոնք կբերի կյանքի բոլոր ոլորտներում: Իսկ Սատուրնի կապը Յուպիտերի հետ, որը տեղի կունենա դեկտեմբերին, կօգնի արժանվույնս գնահատել անցած տարվա ընթացքում տեղի ունեցած հաճելի փոփոխությունները:

Գեղեցկության սովորություններ

Հաշվի առնելով եկող տարվա ողջ եռանդուն գործունեությունն՝ 2020-ին Այծեղջյուրի համար ամենակարևոր գեղեցկության սովորությունը լարվածությունն ու սթրեսը թեթևացնելն է: Միայն այդ դեպքում կլիցքավորվեք անհրաժեշտ էներգիայով: Հիշեք, որ Այծեղջյուրի մոտ սթրեսը հիմնականում ազդում է մաշկի և ատամների վիճակի վրա: Հետևաբար, մաշկի մաքրումը, կանոնավոր խնամքը տան պայմաններում և բերանի հիգիենան գեղեցկությանը հետևելու նվազագույն պահանջներն են։ Նաև ժամանակն է, որ Այծեղջյուրները վերջապես ցուցաբերեն տոկունություն և իրական միջոցներ ձեռնարկեն վատ սովորություններից ազատվելու համար:

Սնունդ և սպորտ

Այծեղջյուրի համար չափազանց կարևոր է դիետա պահելը. Ձեր օրգանիզմը պետք է հստակ իմանա, երբ է սնունդ ստանալու: Եվ ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել հիմնական սնվելու միջակայքերում ուտելուց։ Ֆիթնեսից ձեզ ցուցված է այն ամենն, ինչը ամրացնում է մեջքը և ոսկորները և լավ կեցվածք է ձևավորում: Բազմազանության համար կարող եք փորձել լեռնագնացությունը, պարապունքները ժայռադրոմում, կամ էլ սար մագլցել:

Էներգիայի աղբյուր

Այծեղջյուրներին անհրաժեշտ է թարմ, մաքուր օդ շնչել, քանի որ դա նրանց էներգիայի աղբյուրն է։ Հետեւաբար, փորձեք տանը ծաղիկներ, տարբեր բույսեր աճեցնել, դրանք կունենան բուժիչ ազդեցություն: Ձեզ կենսական էներգիայով կապահովեն Նաև ցանկացած վայրերը, որտեղ կան ցնցող տեսարաններ՝ լճեր, լեռներ, օվկիանոս։

Qրհոս

Հունվարի 21 - փետրվարի 18

Գլխավոր իրադարձություններ

Աշխարհը մոտենում է Ջրհոսի դարաշրջանին, իսկ 2020 թվականը անցումային շրջան է: Գալիք տարին կբերի վիբրացիայի հաճախականության ուժեղ փոփոխություններ ոչ միայն Ջրհոսների կյանքում, այլև ամբողջ շրջապատող աշխարհում: Իսկ Ջրհոսներն ասես կզգան, որ մարդիկ վերջապես կսկսեն հասկանալ իրենց էությունը և ներքնաշխարհը։

Մարտի 22-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 29 տարվա ընթացքում առաջին անգամ Սատուրնը կմտնի ձեր նշանը, իսկ հետո՝ դեկտեմբերի 4-ին, առատության մոլորակ Յուպիտերը և Սատուրնը երկար ժամանակ այնտեղ կմնան։ Այս շրջանը կլինի բարենպաստ շրջադարձային պահ, այն ընդհանուր առմամբ կփոխի կյանքի ձեր ընկալումը:

Գեղեցկության սովորություններ

2020թ Ջրհոսների առաջնային խնդիրը պարբերաբար հետազոտվելն է և օրգանիզմի մանրակրկիտ ստուգումը։ Կարևոր է նաև վերանայել վերաբերմունքը քնի և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ։ Ջրհոսները շատ պոռթկուն են և հակված են գործել պահի ազդեցության տակ, ուստի աշխատեք փոխել կենսակերպը և խնամքն այնպես, որ դրանք համակարգված լինեն։ Ձեզ բազմակողմանի օգուտ կտա միայն առողջության նկատմամբ կանոնավոր հոգածությունը։

Սնունդ և սպորտ

Ջրհոսները չպետք է ծանրաբեռնեն օրգանիզմը չափազանց մեծ քանակությամբ կենդանական սպիտակուցով, սնունդը պետք է լինի թեթև և հավասարակշռված։ Քանի որ այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է արյան լավ շրջանառությունը, աշխատեք ավելի շատ շարժվել։ Սկսեք արագ քայլից, այնուհետև կարելի զբաղվել նաև մարզասրահում վարժանքներով կամ յոգայով։ Հատկապես օգտակար կլինի բիկրամ յոգան։

Էներգիայի աղբյուր

Ջրհոսներին ոգեշնչում է նորի և արտասովորի ուսումնասիրությունը։ Իրականում ուսուցման գործընթացը և ներգրավվածությունը լավագույն խթանիչներն են։

Ձուկ

Փետրվարի 19 - մարտի 20

Գլխավոր իրադարձություններ

Ձեր գլխավոր մոլորակը՝ Նեպտունը կհայտնվի Ձկան նշանում, ինչը նշանակում է, որ հոգևոր զարգացումը, ստեղծագործելը, երևակայությունը և բուժումն ակտուալ կլինեն ամբողջ տարվա ընթացքում։ Մայիսի 30-ից հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածը ձեզ համար էներգետիկորեն ուժեղ կլինի, քանի որ ակտիվ գործողությունների մոլորակ Մարսը կլինի Ձկների համաստեղությունում: Միևնույն ժամանակ, Վեներան կդառնա հետադարձային, այնպես որ դուք պետք է դուրս գաք հարազատների և գործընկերների հետ հարաբերությունների ոլորտից և կենտրոնանաք ինքերդ ձեր վրա։ «Մեկուսացման» այս պահն անհրաժեշտ է, հակառակ դեպքում՝ ձեզ համար դժվար կլինի հասկանալ, թե ինչպես գործել հետագայում։

Գեղեցկության սովորություններ

Ձկներին ցուցված են բոլոր հանգստացնող և վերականգնող կոսմետիկ պրոցեդուրաները, որոնց ընթացքում նրանք կարող են վերանալ իրականությունից և ընկղմվել մեդիտացիայի մեջ: Նման գեղեցկության սեանսների ժամանակ Ձկները կարող են վիզուալիզացնել իրենց երազանքներն՝ արագացնելով դրանց իրականացումը:

Ընդհանուր առողջության և ներդաշնակության համար խորհուրդ է տրվում ֆլոաթինգը, արոմամերսումը և լիմֆոդրենաժը։ Ձկների նշանի ներկայացուցիչների համար չափազանց կարևոր է ոտքի թաթերի կատարյալ խնամվածությունն, ուստի պեդիկյուրը, ոտքերի լոգանքները և մերսումը պարտադիր են։ Նոր տարում Ձկներին անհրաժեշտ է հաստատել սեփական սահմանները. դադարեք անվերջ ձեր ռեսուրսները ուրիշների վրա ծախսել:

Սննունդ և սպորտ

2020-ին փորձեք անցնել հիմնային սննդակարգի: Իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից բուժական ազդեցություն ստանալու համար ընտրեք ջրային վարժանքներ՝ լող, SUP- սերֆինգ, պարզապես ծովափնյա զբոսանքներ։

Էներգիայի աղբյուր

Դուք վերականգնվում եք, երբ լռում եք։ Ձեր ռեսուրսը լռությունն է։ Հետևաբար վիպասաննան կվերականգնի ձեր ուժերը։ Ձկներին օգտակար կլինի մեկնել հանգստանալու այնպիսի վայրեր, որոնք լի են հոգևոր էներգիայով։ Սրբավայրերի կամ ձեզ համար հատուկ նշանակություն ունեցող քաղաքների այցելությունը պետք է դառնա ձեր կյանքի անբաժան մասը։