Փետրվարի 26-ին Hollywood & Highland Center-ում տեղի ունեցավ ամերիկյան կինոակադեմիայի « Օսկար-2017» մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխության առաջատար « Լա-Լա Լենդ» ֆիլմը մասնակցեց 14 նոմինացիայի և հաղթեց դրանցից 6-ում:
Լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթեց « Լուսնի լույս» կինոնկարը: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը հանձնեցին Քեյսի Աֆլեկին, իսկ տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Էմմա Սթոունը՝ « Լա-Լա Լենդը» ֆիլմում կատարած դերի համար: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Դեմյեն Շազելը, իսկ օտար լեզվով լավագույն ֆիլմ դարձվ իրանական կինոռեժիսոր Ասղար Ֆարհադիի « Վաճառողը»: Մահերշալա Ալին և Վիոլա Դևիսն էլ մրցանակներ ստացան երկրորդ պլանի լավագույն դերերի համար:
Մենք հավաքել ենք նաև « Օսկար-2017» մրցանակաբաշխության լավագույն պահերը:
Բավ է պառակտվել