Բավ է պառակտվել
13-11-2019 21:30

Ինչպե՞ս կրել կենդանական նախշերով հագուստ և միաժամանակ վուլգար տեսք չունենալ (լուսանկարներ)

Կենդանական նախշերով հագուստը ուշադրություն գրավելու ճիշտ միջոց է: Արդյո՞ք դա հեշտ է։ Ոչ միշտ։ Իհարկե, նորաձևության մեջ չկան խիստ կանոններ, և, ինչպես ուզես, կարելի է ինքնարտահայտվել հագուստի միջոցով, այնուամենայնիվ ոչ բոլորն են և ոչ միշտ ուզում “խենթ կայսրուհու” համբավ ունենալ։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, թե ինչպես և ինչի հետ կրել կենդանական նախշերով իրերը, որպեսզի ոճի մեջ լինել և արժանանալ շրջապատի միայն հիացական հայացքներին: Այս սեզոնին զոլավորները հաղթել են պտավորներին, ուստի շեշտը դրվում է զեբրի և վագրի վրա: Չնայած ընձառյուծն էլ չի անտեսվում։

ԸՆՏՐԵՔ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԻՐ, ԹՈՂ ԴԱ ԼԻՆԻ ԿՈՇԻԿ ԿԱՄ ԱՔՍԵՍՈՒԱՐ

https://www.instagram.com/wooman.moda/

Կենդանական նախշեր կրող ամենազգուշավորների համար գոյություն ունի աքսեսուրաների և կոշիկների մեծ ընտրություն։ Ընձառյուծի նախշերով կիսաճիտք կոշիկները կհամեմեմ կիսաթափանցիկ շրջազգեստից և կաշվե բաճկոնից բաղկացած լակոնիկ կոմպլեկտը։ Ֆակտուրան ամենահամեստը չէ, բայց հիմնական գույնը՝ սևը, միանշանակ աչքի չի զարնի։ Արդյունքում՝ գռեհիկության և ոչ մի նշույլ։ Շղթաների և բարոկո ոճով մարգարտի բարդ համադրությամբ վզնոց, հսկայական կլաչ՝ ահա և պատրաստ է։

ՀԱՄԱՏԵՂԵՔ ԱՅԼ ՆԱԽՇԵՐԻ, ՕՐԻՆԱԿ՝ ՎԱՆԴԱԿԻ ՀԵՏ

Բոլորը սարսափելի վախենում են կենդանական նախշերը համատեղել այլ նախշերի հետ, քանի որ “չափազանց խայտաբղետ է”: Իրականում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, և եթե այս հնարքը հմտորեն կիրառել՝ այն հոյակապ կաշխատի: Ձեր հիմնական դաշնակիցն այստեղ վանդակն է: Վանդակավոր վերարկուի տակից ընձառյուծի նախշով վերնաշապիկը միանգամայն տեղին կլինի, եթե դրանք մոտավորապես նույն գունային գամմայում լինեն: Իսկ մինիմալիստական կիսաշրջազգեստն ու երկարաճիտ կոշիկները կանաչ ճանապարհ են բացում զեբրի նախշերով պայուսակի համար: Հավասարակշռվածությունը հաջողության բանալին է:


ՈՏՔԻՑ ԳԼՈՒԽ (TOTAL-LOOK) ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՆԱԽՇԵՐՈՎ, ԲԱՅՑ՝ ԼԱԿՈՆԻԿ ՈՃԻ

Կարելի մտնել Ստերվելլա դե Վիլի կերպարի մեջ՝ ոտքից գլուխ հագնել կենդանական նախշերով հագուստ, բայց առանց էպատաժի։ Կանոնը մեկն է՝ ընտրեք լակոնիկ ոճի իրեր։ Հնարավորինս փակ երկարաթև զգեստ բարձր օձիքով, երկարաճիտ կոշիկներ՝ ծածկված հագուստի փեշով, խիստ ձևվածքի վերարկու և երկրաչափական ձևի փոքրիկ պայուսակ․սա է լավագույն համադրությունը, որը լիովին արդարացնում է համատարած զոլերը։

ԿՐԵՔ ԳՈՒՆԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՆԱԽՇԵՐՈՎ ԻՐԵՐ

Կարիք չկա կենդանական նախշերին շատ լուրջ վերաբերվել, թողեք դա “խենթ կայսրուհուն”, իսկ ինքներդ փորձեք “կիտչը”։ Այո, իրականության հետ կապը վերջնականապես կորցրած վուլգարությունը դադարում է այդպիսին լինել։ Ուստի համարձակ համադրեք դեղին զեբրը երկնագույն վագրի հետ, ավարտեք կերպարը թթվային կանաչ բաճկոնով և նարնջագույն շարֆով։ Մինուսը բազմապատկած մինուսով ստացվում է պլյուս։ Այս դեպքում էլ նույն արդյունքն է։