Բավ է պառակտվել
22-01-2021 13:09

Ինչպես ընտրել թալիսման քարն ըստ կենդանակերպի նշանի (լուսանկարներ)

Եթե ​աստղագուշակությունը ձեզ համար նոր տարում ավելի շատ դրական էներգիա ստեղծելու միջոց է, ապա խորհուրդ ենք տալիս սկսել թալիսման քարի ընտրությունից՝ ըստ կենդանակերպի նշանի: Ինձ համար, որպես մեկի, ով սովոր է դիմել աստղերին ամենակենսական հարցերի պատասխանները ստանալու համար (իզուր չէ, որ ես աստղագուշակ եմ դարձել), միշտ հաճելի էր հավատալ, որ բնական քարերն այս կամ այն կերպ կապված են մեր անձը բնորոշող հատկանիշների հետ: Այսպես սկսվեց իմ սիրավեպը թանկագին քարերի հետ:

Ի՞նչ են թալիսման քարերը և ինչի՞ համար են հարկավոր

Փորձագետները կարծում են, որ ըստ կենդանակերպի նշանի ընտրված թալիսման քարերի կոնցեպցիան ծագել է բիբլիական ժամանակներից: Ասում են, որ դեռ մ.թ. 1-ին դարում ազգությամբ հրեա հռոմեցի պատմիչ Հովսեփոս Ֆլավիոսը որոշակի փոխադարձ կապ է հայտնաբերել կենդանակերպի նշանների, օրացուցային ամիսների և 12 բնական քարերի միջև, որոնք զարդարում էին Ահարոն քահանայապետի պեկտորալը: Հենց այդ քարերն իրենց վրա կրելու սովորույթը ծագել է մոտ 16-րդ դարում Լեհաստանում․ այդ ժամանակներում զարդերն ամիսը մեկ փոխելը համարվում էր մոդայիկ:

Տեղափոխվենք 1870 թվական: Այդ ժամանակ էր, երբ Tiffany & Co. հրատարակեց մի գրքույկ, որում յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար նշված էր որոշակի քար, և դա ներկայացվում էր որպես խորհուրդ՝ մտերիմներիի համար նվեր ընտրելիս: 20-րդ դարում գաղափարն ամբողջացվեց, Ոսկերիչների ամերիկյան ասոցիացիայի ներկայացուցիչները երկու անգամ` 1912 և 1952 թվականների հանդիպեցին, որպեսզի վերջնական տեսքի բերեն և հաստատեն բնական քարերի ցանկն ըստ ամիսների: Եթե ելակետ համարենք այս տարեթվերն, ապա կստացվի, որ թալիսման քարերի պատմությունը բավականին երիտասարդ է:

Ինչպե՞ս են գործում թալիսմանները

Թալիսման քարերը պարզապես զարդեր չեն՝ կապակցված որոշակի օրացուցային ամիսների հետ: Նրանցից յուրաքանչյուրն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք, իրենց հերթին, անքակտելիորեն կապված են կենդանակերպի նշանների հետ: Բնական էներգիան, որով նրանք օժտված են, ունակ է թեթևացնել անհանգստությունը, խթանել ինքնավստահությունը և նույնիսկ ամրապնդել հարաբերությունները: Թալիսման քարերի օգնությամբ կարելի է լիցքավորել ջուրը (հետագայում խմելու կամ այդ ջրով լողանալու համար), մաքրել մաշկը վնասակար տոքսիններից. Մի խոսքով՝ անել այն ամենն, ինչ կապված է խնամքի, սեփական անձի նկատմամբ սիրո և մտքի խաղաղության հետ: Ահա թե ինչու է շատ հետաքրքիր ուսումնասիրել նրանց էներգետիկ ուժը:

Թալիսման քարերն՝ ըստ ծննդյան ամսաթվի և կենդանակերպի նշանի

Հունվար - նռնաքար

Հունվարին ծնվում են Այծեղջյուրներն ու Ջրհոսները: Այս նշաններին բնորոշ է նվիրվածությունը, դրայվը, հնարամտությունը, ինքնավստահությունը և հաջողության հասնելու ձգտումն ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում: Նռնաքարն իդեալական օգնական է վերը նշված բոլոր հատկությունները կառավարելու գործում: Այն էներգիա է հաղորդում և նպաստում է նորացմանը:

Փետրվար - ամեթիստ

Ամեթիստը սրում է ինտուիցիան և լավ մաքրում աուրան, ահա թե ինչու գերազանց սազում է Ջրհոսին և Ձկներին: Այս նշանների ներկայացուցիչները շրջահայաց են, հուզական և բավականին վսեմ: Հենց այս հատկություններն էլ խթանում է ամեթիստը:

Մարտ - ծովաբյուրեղ (ակվամարին)

Մարտին ծնվում են դյուրազգաց Ձկներն ու ապստամբ Խոյերը: Անձնական խառնվածքն ու ներքին կրքերն ինչ-որ կերպ խաղաղեցնելու համար երկու նշանից էլ բավականին ուժ է պահանջվում: Բարեբախտաբար, գոյություն ունի ծովաբյուրեղը՝ մարտ ամսվա թալիսման քարը, որը վարպետորեն հանդարտացնում է հույզերը, մաքրում էներգիան և հանգստացնում միտքը:

Ապրիլ- ադամանդ

Ադամանդները կարգավորում են չակրաները: Եթե մարդը բաց է նոր հեռանկարների համար, այս քարը կօգնի նրան զարգացնել արտիստիզմը և երևակայությունը: Ապրիլի կենդանակերպի նշանները՝ Խոյը և Ցուլը, կկարողանան իրենց ստեղծագործական ներուժն ուղղել ճիշտ հուն և հասնել վեհության՝ մի քանի ադամանդ ձեռք բերելով:

Մայիս - զմրուխտ

Մայիսը լայն տեսահորիզոնի և ցանկացած նորն ընդունելու ամիս է (հողեղեն Ցուլից արևն անցնում է եթերային Երկվորյակներին): Զմրուխտը սազական է այս նշաններին. այն խթանում է խորամտությունը, ինչն էլ, իր հերթին հրահրում է խռովարարությունն ու հեղափոխական գաղափարներն, ինչպես նաև նպաստում տրամադրության փոփոխականությանը:

Հունիս - մարգարիտ

Հունիսին ծնված Երկվորյակները և Խեցգետինը խիստ կարիք ունեն հանգստի զգացման, սեփական մտքերի և հույզերի ավելի խորը ընկալման: Նրանց քարը՝ մարգարիտը, հեշտությամբ լուծում է այդ խնդիրը:

Հուլիս - սուտակ (ռուբին)

Հուլիսը լի է կրքով, ոգևորությամբ և ազարտով: Զգացմունքային Խեցգետինից արևը շարժվում է դեպի համարձակ և կրակոտ Առյուծը՝ բառացիորեն ողողելով ամբողջ ամիս խանդավառության և զգայականության շողերով: Սուտակը հիանալի կերպով տեղավորվում է այս պատկերի մեջ. Այն ավելի ավյուն, համարձակություն և պոզիտիվ է հաղորդում հուլիսյան փոթորկալից էներգետիկային:

Օգոստոս - քրիզոլիտ

Օգոստոսին կրակոտ Առյուծին փոխարինում է երկրային Կույսը. Ժամանակն է սառեցնել ավյունը և հանգստացնել հույզերը: Քրիզոլիտը նպաստում է դրան. այն հանգստացնում է զգայարանները և օգնում գտնել հոգեկան հավասարակշռություն:

Սեպտեմբեր - շափյուղա (սապֆիր)

Շափյուղան բոլորին հայտնի է որպես սիրային թալիսման: Այն մարդկանց մերձեցնում է իրար, ինչը համահունչ է սեպտեմբեր ամսվա տիեզերական էներգիային: Սեպտեմբերի նշաններըեն Կույսը և Կշեռքը որոնք ձգտում են ներդաշնակության և փոխըմբռնման շրջապատի հետ:

Հոկտեմբեր - արևակն (օպալ)

Հոկտեմբեր ամսվա նշաններին՝ Կշեռքին և Կարիճին հատուկ է հավատարմությունը: Ուստի նրանց շատ սազական է արևակնը՝ քար, որը պատասխանատու է կապվածության և ամեն զգայական ուժի համար: Արևակնը նաև արգելափակում է բացասական վիբրացիաները, որոնք խանգարում են էմոցիոնալ զարգացմանը: Շատ օգտակար հմտություն:

Նոյեմբեր - տպազիոն (տոպազ)

Նոյեմբեր ամիսը բավականին մռայլ ու տագնապալի ամիս է: Նման պայմաններում տոպազը գործում է անթերի. այն օգնում է կապ հաստատել հոգևոր և մետաֆիզիկական ակունքի հետ (գտնել խաղաղություն), որը շատ հարմար է Կարիճիի և Աղեղնավորի համար:

Դեկտեմբեր - փիրուզ

Դեկտեմբերին արևն իմպուլսիվ Աղեղնավորից անցնում է պրագմատիկ Այծեղջյուրի: Տարվա վերջին ամիսը հողի էներգիայի կարիք ունի, ինչը հատուկ է փիրուզին: Ներդաշնակություն գտնելու և ինքնաիրացման հարցում օգնությունն ապահովված է: