Բավ է պառակտվել
08-02-2021 14:00

Պայուսակների ընտրությունն՝ ըստ համաստեղության (լուսանկարներ)

Նորաձևության յուրաքանչյուր սիրահար կյանքում գեթ մեկ անգամ իրեն հարց է տվել՝ արդյո՞ք իրեն իսկապես անհրաժեշտ է այս պայուսակը: Բոլոր ժամանակների լեգենդար նմուշներից բացի, յուրաքանչյուր սեզոն ավելացվում են նորացված կամ բոլորովին նոր մոդելներ: Եվ եթե հաշվի առնենք, որ ցանկացած լավ պայուսակ զգալի ներդրում է, ընտրությունն էլ ավելի դժվար է դառնում: Խորհուրդ ենք տալիս տրենդերն և ընկերուհիների կարծիքները համատեղել աստղագուշակների խորհուրդների հետ։ Աստղերը հաստատ կօգնեն ձեզ կողմնորոշվել։

Խոյ
Մարտի 21 - ապրիլի 20


Վստահ ու համարձակ Խոյերը՝ Մարսի հովանու ներքո գտնվող կրակի նշանի ներկայացուցիչները, չեն վախենում “խաղալ” միտումների հետ, բայց նրանք միշտ հիշում են համակողմանիության մասին: Loewe Puzzle-ի պայուսակն, ընդ որում՝ ցանկացած չափի ու գույնի, կատարյալ ընտրություն է Խոյի համար: Հարմար է կրել ինչպես ձեռքին, այնպես էլ ուսի վրա:

Ցուլ
Ապրիլի 21 - մայիսի 21


Հիմնավոր և հուսալի ցուլի համար կարևոր է, որ ամեն ինչ տեղավորվի պայուսակում: Հետևաբար, այս նշանի ներկայացուցիչներին դուր կգան դասական՝ սև, սպիտակ կամ բեժ գույներով լակոնիկ թոութերը: Դրանք կարելի է գտնել Prada, Loewe, A.P.C. և այլ ապրանքանիշերի հավաքածուներում:

Երկվորյակներ
Մայիսի 22 - հունիսի 21


Անմիջական, ստեղծագործ, բայց միևնույն ժամանակ հեռատես և երկրային․ Երկվորյակների մեջ իրոք երկու անհատականություն կարող են համագոյակցել: Ներդաշնակությունը պահպանելու համար այս նշանի ներկայացուցիչները, ճիշտ կլինի, ընտրեն ժամանակով ստուգված աքսեսուրաներ՝գույների ու նյութի ճշտումով։ Կանաչ, կապույտ, վարդագույն կամ ցանկացած այլ գույնի ձեր սիրած ապրանքանիշերի դասական մոդելները հենց ձեր համար են:

Խեցգետին
Հունիսի 22 - հուլիսի 22


Ստեղծագործականություն, անմիջականություն, նվիրվածություն և զգացմունքների օվկիանոս. այսպես կարելի է հակիրճ նկարագրել Խեցգետիններին: Երբ խոսքը վերաբերում է աքսեսուարներին, այս նշանի ներկայացուցիչներն առանձնապես չեն անհանգստանում պատկերի ընդհանրական ոճի մասին և միշտ ուրախ են նոր բան փորձել կամ, ընդհակառակը, տարիներ շարունակ կարող են կրել նույն սիրված պայուսակը: Ահա թե ինչու ձեր տարամադրության տակ միշտ առկա են Gucci, Prada և այլ ապրանքանիշերի արդի վինտաժային նմուշներն, ինչպես նաև Hunting Season կամ By Far երիտասարդ ապրանքանիշերի մոդելների լայ ընտրանին։

Առյուծ
Հուլիսի 23 - օգոստոսի 23


Կենսուրախ ու եռանդուն Առյուծները միշտ պատրաստ են լինել ուշադրության կենտրոնում: Ոստի, պայուսակներն էլ պետք է համապատասխան լինեն։ Կրակի նշան, որը կառավարում է Արևը, միշտ պետք է տեղյակ լինի միտումներին: Ձեր նորաձեւության զինանոցում տեղին կլինեն Jacquemus, Miu Miu, Acne Studios և Loewe բրենդերի բոլոր սիրված մոդելները:

Կույս
Օգոստոսի24 - սեպտեմբերի 22


Բարեխիղճ, մանրուքներին ուշադիր և միշտ գործնական Կույսերը գերադասում են դասական և հարմարավետ պայուսակներ: Փոքրիկ աքսեսուարներն ամենևին նրանց համար չեն։ Պայուսակում պետք է տեղավորվեն առնվազն դիմափոշի և լավ գիրք: Հետևաբար, դա կարող է լինել լակոնիկ շոփեր կամ քրոսբոդի պայուսակ, ինչպիսիք առաջարկում է Hermès Constance-ը:

Կշեռք
Սեպտեմբերի 23 - հոկտեմբեր 23


Օդային նշանի ռոմանտիկ և ներդաշնակ ներկայացուցիչների համար ում կառավարում է Վեներան, միշտ դժվար է կողմնորոշվել։ Եթե հերթական անգամ վստահ չեք, որն ընտրել՝ Dior- ի փոքրիկ պայուսակը, թե Prada- ի հսկայական շոփերը, վերցրեք բոլորովին այլ մոդել, օրինակ` վերին բռնակներով հարմարավետ տարբերակը: Իսկ ամենաճիշտն է, գնել երկուսն էլ ու միաժամանակ կրել։

Կարիճ
Հոկտեմբերի 24 - նոյեմբերի 22


Քաջ ու դիմացկուն Կարիճները՝ Մարսի և Պլուտոնի կողմից կառավարվող ջրային նշանի ներկայացուցիչները սիրում են ռիսկի դիմել, այդ թվում՝ նորաձևության հարցերում: Ահա թե ինչու, ով, եթե ոչ դուք, պետք է կրեք Վիրջիլա Աբլոի հեղինակած Louis Vuitton-ի աքսեսուրները կամ JW Anderson- ի գունագեղ պայուսակները:

Աղեղնավոր
Նոյեմբերի 23 - դեկտեմբերի 21


Արկածախնդրության սերը և հումորի մեծ զգացումը շատ ճշգրիտ արտացոլում են Աղեղնավորի բազմակողմանի բնույթը: Կրակի նշանի տակ այս ծնվածներ, ում կառավարում է Յուպիտերը կարող են իրենց թույլ տալ ինչպես Prada-ի նեոնային աքսեսուրներն, այնպես էլ Louis Vuitton-ի դասական մոդելներն: Ամենաանսովոր հեգնական պայուսակները՝ Chanel-ի “խխունջները”կամ Loewe-ի “նապաստակները” նույնպես հոյակապ կտեղավորվեն ձեր զգեստապահարանում:

Այծեղջյուր
Դեկտեմբերի 22 - հունվարի 20


Ավանդույթն ու կարգապահությունը կարևոր բառեր են այս ամսին ծնվածների համար: Արտասովոր և չափազանց “երևակայական” պայուսակներն, օրինակ՝ ուլունքներից, բացարձակապես հարմար չեն ձեզ համար: Բայց աստղերը խորհուրդ չեն տալիս հրաժարվել նորից ու գերժամանակակիցից: Chanel-ի չեզոք գույնի կրկնակի պայուսակները կամ The Row-ի ատլասե աքսեսուրները կատարյալ ընտրություն են ձեր համար։

Ջրհոս
Հունվարի 21 - փետրվարի 19


Այս նշանի ներկայացուցիչները երբեք առիթը բաց չեն թողնի ցույց տալու իրենց խելացիությունն ու նախանձելի հնարամտությունը: Հետեւաբար, Ջհոսին անհրաժեշտ է պայուսակ, որը կստիպի ուրիշներին զրույցի բռնվել։ Դա կարող է ինչ-որ հետաքրքրաշարժ բան լինել Medea և Wandler երիտասարդ ապրանքանիշերի մոդելներից, կամ կարող է լինել բոլորովին նոր և անհայտ ապրանքանիշի տարբերակ:

Ձկներ
Փետրվարի 20 - մարտի 20


Ռոմանտիկ և շատ նուրբ Ձկներին՝ ջրի նշան, որը կառավարում են Յուպիտերը և Նեպտունը, խորհուրդ չի տրվում կրել տուփ- պայուսակներ կամ որևէ այլ երկրաչափական աքսեսուարներ: Ներդաշնակ կերպարի համար ավելի հարմար են The Row պարկ-պայուսակները կամ Jil Sander-ի կիսաթափանցիկ ցանցագործ պայուսակները (авоськи):