Բավ է պառակտվել
18-04-2019 22:21

Ի՞նչ կիսաշրջազգեստ գնել․մետաքսե, ջինսե, թե՝ պլիսե (լուսանկարներ)

Մեկ շաբաթից կսկսենք կիսաշրջազգեստներ կրել, իսկ մինչ այդ վերանայենք գարուն-ամառ հավաքածուները՝ մետաքսե, ջինսե և մանրածալքերով (պլիսե) արտասավոր կիսաշրջասգետներ գտնելու ակնկալիքով։

Ատլասե կիսաշրջազգեստ

Եթե դուք մտադրվել եք հագուստի գարնանային-ամառային այնպիսի հավաքածու ունենալ, որ առավոտյան ընտրության համար հինգ րոպեից ավել չծախսեք՝ անպայման ձեռք բերեք ատլասե կիսաշրջազգեստ։ Համադրելիս պետք է հետևել հակադրությունների կանոնին․նուրբ զգեստը շատ լավ կհամադրվի կոպիտի հետ։ Կսազեն համազգեստի մասնագիտացված խանութներում վաճառվող, օրինակ՝ տեխնոլոգիական ոճի բաճկոններ և կոպիտ գործվածքով սվիտերներ։ Կոշիկներից՝ սպիտակ կեդեր, տղամարդու կամ զինվորական ոճի կոշիկներ։ Չեզոք գույնի ատլասե կիսաշրջազգեստը կարող է երեկոյան կերպարի մաս կազմել․այս դեպքում կրեք այն ժակետի, slingback ժամանակակից բաց կրունկով կոշիկների կամ արտասովոր կրունկով ամառային բաց կոշիկների հետ։

     

Մանրածալքերով կիսաշրջազգեստ

Մի քանի տարի առաջ բոլորը նախ՝ շատ հավանեցին, ապա՝ ատեցին մանրածալքերով թեթև կիսաշրջազգեստները։ Լավ նորությունն այն է, որ դրանք նորից արդիական են։ Որոշ արտադրողներ ներկայացնում են մասամբ պլիսեավորված նմուշներ, ուրիշները՝ ասիմետրիկ ձևվածքով և լայն գոտիով տարբերակներ, երրորդներն էլ օգտագործում են ազնիվ գույներ, ինչպիսիք են ավազագույնն ու թանաքագույնն․այս բոլոր տարբերակներում մանրածալքերը չեն ասոցացվում հինգ տարվա վաղեմության պլիսեյի հետ։

    

Բանվորական համազգեստի գրպաններով կիսաշրջազգեստ

Պսևդոուտիլիտար իրերը սեզոնի միտում են։ Նոր հավաքածուներում և սթրիթսթայլի քրոնիկներում առկա են ճանապարհաշինարարների բանվորական համազգեստի ոճի բազմաթիվ ժիլետներ և բաճկոններ, ինչպես նաև գոտու վրա գրպաններով կոմբինեզոններ, ինչպիսիք կրում են էլեկտրիկները։ Տպավորություն է ստեղծվում, որ դիզայներները հաճախակի այցելում են բանվորական հագուստի խանութներ և փոխ են առնում դետալներ․կոպիտ բամբակյա գործվածքներ կամ գործիքների համար նախատեսված մեծաքանակ գրպաններ նաև՝ գոտիների վրա․այս ամենն առնվազն արտասովոր է։

     

Ջինսե մինի կիսաշրջազգեստ

Արդիական, բայց զրոյականների նորաձևությունը հիշեցնող մեկ այլ իր՝ քառակուսի քթով սանդալների, կարգո-տաբատների և վզից կախված հեռախոսի պատյանների շարքից։
Նոր հավաքածուներում մինի կիսաշրջազգեստները կարվում են սպիտակեցված, մաշեցված ջինսե գործվածքից, կամ վերափոխվում են հին ջինսերը, ինչպես դա անում են Re/Done или Ksenia Schnaider ապրանքանիշները։ Եթե դուք բավականին խիզախ եք կրել այն լայն գոտու, բարձրակրունկ սանդալների և կարճ տոպի հետ, ինչպես քսան տարի առաջ, ապա անձամբ մենք հոտնկայս ծափահարում ենք ձեզ։

         
Արտ օբյեկտի նմանվող կիսաշրջազգեստ

 Արվեստը հաղթաթուղթ է նորաձևության միտումների շարքում։ Simone Rocha-ի չինական Տան տոհմի դիմանկարներ, Marn-ի Աֆրոդիտեի պատկերով կոլաժներ, Dries van Noteni-ի ջրաներկով զարդանկարներ․այս կիսաշրջազգեստների հետ կարելի է կրել միայն բամբակից սպիտակ սպորտային վերնաշապիկներ, և պատրաստ է Վենեցիայի բիենալեին մասնակցելու համար կերպարը։