Բավ է պառակտվել
23-11-2018 19:56

Չինասատանը բոյկոտում է Dolce & Gabbana-ն։ Ավանդույթներն ամենից առավել (տեսանյութ)

Չինական առցանց առևտրային կայքերը հեռացրել են Dolce & Gabbana բրենդի ապրանքներն, ինչը կապված է ֆիրմայի գովազդային տեսահոլովակի հետ, որը Չինաստանում շատերը համարել են ռասիստական և վիրավորական:

Այս շաբաթ իտալական նորաձևության տունը հրապարակել է գովազդային հոլովակ, որում չինուհի մոդելը փորձում է ավանդական իտալական կերակրատեսակներ՝ պաստա և պիցցա ուտել փայտիկներով:

Հեղինակների մտահղացմամբ, գովազդը պետք է ծիծաղելի լիներ, սակայն նրանց անմիջապես մեղադրել են չինական մշակույթի ծաղրանքի և ստորացուցիչ կարծրատիպերի տարածման մեջ։

Չինացի հայտնիները կոչ են անում բոյկոտել այդ բրենդը։ Զայրացած չինացիները նշում են, որ կերակրափայտիկները ավելի քան չորս հազարամյա ավանդույթի մաս են և պնդում են, որ իր մտահղացմամբ կատակերգական դրվագն անվայել կերպով նսեմացնում է հնագույն մշակույթը։

Արդյունքում Dolce & Gabbana-ն կարող են կորցնել աշխարհի մեծագույն շուկաներից մեկը։

Իրավիճակն ավելի է բարդացրել “Ինստագրամում” իբր ֆիրմայի հիմնադիր Ստեֆանո Գաբանայի կողմից Չինաստանի և չինացիների հասցեին հրապարակված վիրավորական գրառումներից հետո, որոնք վրդովմունքի ալիք են բարձրացրել Չինաստանում։

Ընկերությունն արդեն հայտարարել է, որ Գաբբանան նման ոչինչ չի ասել, իսկ Dolce & Gabbana-ի ինստագրամյան կայքէջը կոտրվել է, և ներողություն է խնդրել չթույլատրված գրառումների համար։ Նորաձևության տունը վստահեցրել է, որ միայն հարգանք է տածում Չինաստանի ժողովրդի նկատմամբ։

“Մեկ միայն հարգանք ենք տածում չինացի ժողովրդի նկատմամբ”,- ասվել է նորաձևության տան պաշտոնական հայտարարության մեջ։

Dolce & Gabbana-ն ստիպված է եղել անհայտ ժամանակով հետաձգել նոյեմբերի 21-ին կայանալիք նորաձևության ցուցադրությունը Շանհայում: Սակայն դա բավական չէր․ մանրածախ առևտրականները հրաժարվել են վաճառել ֆիրմայի արտադրանքը։

“Սև ուրբաթին” անհնար կլինի գնել Dolce & Gabbana-ի արտադրանքը Չինաստանի խոշորագույն ինտերնետային հարթակներում՝ Taobao и JD.com, ինչպես նաև չինական մասշտաբներով ավելի փոքր, բայց ոչ պակաս հանրահայտ Kaola и Secoo կայքերում։

Շուկաների հետազոտությամբ զբաղվող Mintel ընկերության տնօրենի տեղակալ Ալինա Ման ասել է, որ իտալական նորաձևության տան գովազդը հարուցել է գնորդների տարակուսանքը և ցուցադրել է, որ բրենդի ղեեկավարությունը չի հասկանում տեղական մտածելակերպը։

“Չինացիները ցանկանում է այն բրենդը, որը հասկանում է իրենց առանձնահատկությունները, որը թույլ է տալիս իրենց զգալ կարևոր հաճախորդ”, - ասել է Ման։

Չինաստանը շատ կարևոր շուկա է առաջատար նորաձևության ապրանքանիշերի համար: 2018թ.-ին Bain & Company խորհրդատվական ընկերությունը կանխատեսել է, որ Չինաստանում շքեղ ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկը մոտ ապագայում կավելանա ևս 22% -ով:

“Չինաստանի սպառողները շարունակում են առանցքային դեր խաղալ այդ արդյունաբերության զարգացման մեջ”, - ասվել է Bain & Company- ի զեկույցում:

Չինաստանի ստեղծված սկանդալային իրավիճակը կարճ հեռանկարով կարող է ցավոտ ազդեցություն ունենալ իտալական նորաձևության տան բիզնեսի վրա, սակայն հեռու գնացող հետևանքների հնարավորությունը կախված է ընկերության պահվածքից առաջիկա օրերին:

“Եթե նրանք կարողանան ցույցաբերել Չինաստանի սպառողին ավելի մոտիկից ճանաչելու անկեղծ ցանկություն, ուսումնասիրել չինական շուկայի առանձնահատկություններն՝ ամեն ինչ դեռևս կարող է կարգավորվել”, - ասել է վերլուծաբան Ալինա Ման:

“Ստրուկի սանդալներ”

Առաջին անգամ չէ, երբ Dolce & Gabbana-ն վրիպում է և հայտնվում բարդ իրավիճակում։

Անցյալ տարվա ապրիլին ապրանքանիշը լուսանկարներ է տեղադրել Չինաստանի խոշորագույն միկրոբլոգում՝ Weibo- ում, որոնցում Dolce & Gabbana-ի հագուստը և աքսեսուարները կրող մոդելները լուսանկարվում էին Պեկինի ամենաաղքատ շրջաններում համեստ հագած մարդկանց կողքին:

Լուսանկարները քննադատվել են կարծրատիպերի շահագործման և Չինաստանի՝ որպես հետամնաց և աղքատ երկիր հնացած ընկալումների համար:

Չինացիներին դուր չի եկել, որ նորաձևության տունն իր գովազդային արշավն իրականացրել է քաղաքի հին մասերում, այն դեպքում, երբ Պեկինում կան գերժամանակակից և զարգացած շրջաններ։

Ընկերությունը մեկ այլ մարքեթինգային ձախողում է ունեցել 2016 թվականին, երբ Dolce & Gabbana-ն իր գարուն-ամառ հավաքածուի կոշիկի մոդելներից մեկն անվանել է “ստրուկի սանդալներ”: