Բավ է պառակտվել
14-09-2021 12:36

Met Gala 2021․ կարմիր գորգ։ Նորաձևության աշխարհի տարվա գլխավոր իրադարձությունը (լուսանկարներ)

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացավ նորաձևության աշխարհի գլխավոր իրադարձությունը՝ Կոստյումի ինստիտուտի Met Gala պարահանդեսը, որն այս տարի նվիրված է ամերիկյան նորաձևությանը։ Պաշտոնական դրես-կոդն՝ «Ամերիկյան անկախությունը» ներկայացվում էր կարմիր գորգին տարբեր մարմնավորմամբ․ «Անկախության արձանի»բոլոր հնարավոր մեկնաբանություններից մինչև կովբոյական ոճ։


Այս անգամ, բացի Vogue-ի գլոբալ խմբագրական տնօրեն Աննա Վինտուրից, համանախագահների թվում էին դերասան Թիմոթի Շալամեն, երգչուհի Բիլի Այլիշը, թենիսիստուհի Նաոմի Օսական, պոետ Ամանդա Գորմանը, դիզայներ Թոմ Ֆորդը, և Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին։

 

Այս տտարի առաջին հյուրերի թվում էին Զոի Կրավիցը, Քենդալ Ջեները, Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսը, Լորդը, Սերենա Ուիլյամսը, Lil Nas X-ը, Նաոմի Օսական, Բիլի Այլիշն, Ջիջի Հադիդը, Աննա Վինտուրը, Թիմոթի Շալեյմը, Կայա Գերբերը, Իմանը, Ջենիֆեր Հադսոնը, Լուպիտա Նյոնգոն, Վուպի Գոլդբերգը, Շերոն Սթոունը, Թրեյսի Էլիս Ռոսը, Ֆրենկ Օուշենը, Վիրջիլ Աբլոն, Մեգան Ֆոքսը, Սիենա Միլլերը, Յարա Շահիդին, Էմիլի Բլանտը, Դոնատելա Վերսաչեն, Իրինա Շեյքը, Էրիկա Բադուն, Տայկա Ուայթիտին և Ռիտա Օրան, Ֆարել Ուիլյամսը, Կարա Դելևինը, Հեյլի Բիբերը, Էմիլի Ռատաժկովսկին, Քերի Մալիգանը, Քրիստեն Ստյուարտը, Լիլի-Ռոուզ Դեփը, Մարգարեթ Քուալլին և շատ ուրիշներ։